ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջոլին ու Փիթն այլևս միասին չեն հայտնվի կարմիր գորգին. ամուսնալուծության պատճառները

Աշխարհի ամենահայտնի և ամենագեղեցիկ զույգի բաժանումը ցնցել է շատ շատերին: «Բրանջելինա» զույգը Հոլիվուդի ամենակատարյալներից էր համարվում և նրանց բաժանումն իրոք որ սենսացիա է եղել: 

 «Այս որոշումն ընդունվել է հանուն ընտանեկան բարօրության: Անջելինան ոչ մի մեկնաբանություն չի տալու այս ամենի մասին և խնդրում է բոլորին հարգել իր անձնական կյանքի իրավունքը»,- նշված է եղել Ջոլիի դատապաշտպանի պաշտոնական հայտարարության մեջ:

Դերասանուհին, ով և նախաձեռնել է ապահարզանը, ոչ մի ֆինանսական փոխհատուցում չի պահանջում Փիթից, ինչպես նաև չի արգելում նրան տեսակցել երեխաներին:

Իսկ որպես պատճառ՝ ԶԼՄ-ները շրջանառում են այն լուրը, թե վերջերս Փիթն ալկոհոլով և մարիխուանայով է տարվել, և շատ ագրեսիվ է դարձել, ինչն, ըստ իր նախկին կնոջ, լավ չէր անդրադառնում երեխաների վրա:

Իր հերթին Փիթը People-ին տված հարցազրույցում նշել է. «Ես շատ տխուր եմ: Սա մեզ համար շատ բարդ պահ է: Հիմա ամենակարևորը մեր երեխաների բարեկեցությունն է: Մամուլին կխնդրեի այս ծանր շրջանում չանհանգստացնեին նրանց»:

Սակայն, Հոլիվուդում աստղերի առանձնատունը ամբողջովին շրջապատված է պապարացիներով ու դրա շուրջ 24 ժամ ոստիկանական պահակազոր է կանգնած:

Հիշեցնենք, որ Ջոլին և Փիթը ծանոթացել էին 2003 թ-ին՝ «Տեր և տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանման հրապարակում: Աստղային զույգը միասին ապրել է ավելի քան 10 տարի՝ դաստիարակելով 6 երեխաների՝ 15-ամյա Մեդոքսին, 12-ամյա Փաքսին, 11-ամյա Զահարային, 10-ամյա Շայլոյին և 8 ամյա Վիվիենին ու Նոքսին:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ԶԼՄ-ները զույգի ամուսնալուծության պատճառ են համարում Բրեդ Փիթի և ֆրանսուհի Մարիոն Կոտիյարի սիրային կապը, որի հետ Բրեդը նկարահանվել էր «Դաշնակիցները» ֆիլմում: Սակայն, ֆրանսիական աղբյուրները հերքում են այդ տեղեկությունը՝ նշելով , որ Մարիոնը զարմացած է, որ իրեն մեղադրում են մի բանում, որի հետ ինքը ոչ մի առնչություն չունի:

Մարիոն Կոտիյարը, ով ֆրանսիական կինոյի պատմության մեջ ամենահայտնի աստղերից է, ամուսնացած է և ունի որդի՝ 5-ամյա Մարսելը։ 

Շատ աստղեր ևս արձագանքել են սիրված զույգի բաժանման լուրին: Մասնավորապես, բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Ադելը Նյու Յորքում կայացած համերգը նվիրել է Բրեդ Փիթին ու Անջելինա Ջոլիին:

«Սա մի ողջ դարաշրջանի ավարտ է: Այսօր՝ այս երեկո, ես իմ համերգը նվիրում են հենց նրանց: Ես չեմ սիրում լսել բամբասանքներ, քանի որ անձնականը պետք է մնա անձնական: Սակայն, այս առավոտ ես արթնացա ու ցնցվեցի այդ լուրից»,- հայտնել է 28-ամյա երգչուհին:

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, ով Փիթի մտերիմ ընկերն է, իր հերթին CNN-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ «շատ  ցավալի նորություն է, որ նման բան է տեղի ունեցել այդ ընտանիքի հետ»:

Իսկ ահա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, ով Բրեդ Փիթի նախկին կինն է եղել, հայտարարել է, որ «նրանց ամուսնալուծությունը պատիժն է այն բանի, ինչ տեղի ունեցավ իր հետ 11 տարի առաջ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    12 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: