ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քվենտին Տարանտինոն կնկարահանի իր վերջին երկու ֆիլմերը

www.rt.com

Աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ մտադիր է ավարտել կարիերան` ևս 2 ֆիլմ նկարահանելուց հետո: Այս մասին հայտնում է The Independent-ը:

«Չի կարելի ասել, թե դա վերջնական որոշում է, բայց ծրագիրս մոտավորապես հետևյալն է: Նկարահանել 10 ֆիլմ` լավ կատարելով աշխատանքս ու չձախողել. ինձ թվում է կարիերաս ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է ռեժիսորը:

««Սպանել Բիլին» ֆիլմը իմ համար երկու մասի տրոհված մեկ ֆիլմ է: Այդպիսով, 10-ին հասնելու համար 2 կինոնկար է պակասում: Հնարավոր է, երբ ես դառնամ 75 տարեկան, ցանկանամ ևս մեկ ֆիլմ նկարահանել, բայց, հուսով եմ, այն ժամանակ բոլորը կհասկանան, որ ես արդեն ծեր եմ և ուղղակի որոշել եմ ուրախացնել ծերանոցի իմ հարևաններին: Ուստի շատ խիստ չեն դատի»,- նշել է Տարանտինոն:

Նշենք, որ Տարանտինոն վերջերս ևս հայտարարել էր, որ ցանկանում է սահմանափակվել 10 ֆիլմով: Նա նշել է, որ ցանկանում է կանգ առնել, երբ դեռ լավ է կատարում իր գործը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    30°  16° 
    31.05.2024
    30°  16° 
    01.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: