ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անջելինա Ջոլին քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

 Դերասանուհի Անջելինա Ջոլին քննադատել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին, որը չի կարողանում հրադադար ապահովել Սիրիայում: Դերասանուհին ավելի վաղ բարձրաձայնել էր արտակարգ օգնության անհրաժեշտության մասին:

«Ճգնաժամը խորանում է միջազգային հանրությունում առկա մասնատվածության և անվճռականության պատճառով, ինչն Անվտանգության խորհրդին հետ է պահում իր պարտավորություններն իրականացնելուց»,- նշել է ՄԱԿ քարտուղարի՝ փաախստականների հարցերով հատուկ բանագնած Ջոլին՝ Սիրիայում առկա մարդասիրական իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի նիստին:

Անվտանգության խորհուրդը բավական լուրջ քննադատության է ենթարկվում՝ Սիրիական հակամարտության կարգավորման անկարողության հետ կապված: Արդեն չորս անգամ Բաշար ալ Ասադի դաշնակիցներ Ռուսաստանը և Չինաստանը վետո են կիրառում, առաջարկվող բանաձևերի նկատմամբ, սակայն բոլորի համար ընդունելի բանաձև ևս դեռևս չկա:

«Անվտանհության խորհուրդն ունի բոլոր իրավասությունները՝ միջազգային խաղաղության և անվտանգության բոլոր սպառնալիքների վերացման համար, սակայն այդ իրավասությունները չեն կիրառվում»,- նշել է Անջելինա Ջոլին:

Նշենք, որ արդեն 4 տարի ձգձգվող սիրիական հակամարտությունը խլել է շուրջ 220 հազար մարդու կյանք, 7.4 միլիոն դարձել է ներքին տեղահանված, իսկ 4 միլիոն մարդ՝ որպես փախստական, գտնվում են հարևան պետություններում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    21.05.2024
    20°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: