«Իսկանդեր» համակարգերը հրադադարի պահպանման երաշխիք չեն

Հայտնի ճշմարտություն է, որ ցանկացած պետություն զորահանդեսներն օգտագործում է սեփական ռազմական պոտենցիալը կամ «ռազմական մկանները» ցուցադրելու համար: Հակամարտության մեջ գտնվող երկրների համար ցուցահանդեսների այս խնդիրն առավել ընդգծված է, և այս առումով բացառություն չեն կազմում ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն, ո՛չ Ադրբեջանը:
Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսն աչքի ընկավ ՀՀ բանակի վերջին համալրումներով, որոնք արդեն մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ԶԼՄ-ներում: Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին, թեև օբյեկտիվության համար պետք է նշել, որ ռազմական տեսանկյունից պակաս կարևորություն չունեն նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Ինֆաունա» և Ռ-325Ու ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, ինչպես նաև «Ստրելա-10» և արդիականացված «Բուկ» զենիթահրթիռային համալիրները։ Հատկանշական է, որ տարբեր ասեկոսեները ցրելու համար ՀՀ ՊՆ-ն արդեն հաստատել է, որ ցուցադրված ամբողջ տեխնիկան պատկանում է ՀՀ զինված ուժերին:
«Իսկանդեր Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կարևորությունը պատկերացնելու համար թերևս բավարար է նշել մեկ կարևոր բնութագրիչ՝ այս համալիրի խոցման շառավիղը կազմում է շուրջ 300 կմ, ինչը նշանակում է, որ Բաքվից շուրջ 270 կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտից բավական հեշտությամբ հնարավոր է հարված հասցնել Ադրբեջանական մայրաքաղաքին: Հարկ է նշել, որ նախկինում ևս ՀՀ զինված ուժերում առկա էին նման հեռահար հրթիռային համակարգեր, սակայն «Իսկանդեր Է»-ի առանձնահատկությունը հակառակորդի հակաօդային պաշտպանության ճեղքման բացառիկ ունակության մեջ է՝ ի շնորհիվ թռիչքի բարձրության և մանևրների անկանխատեսելիության: Ըստ էության, այս զինատեսակը եկավ լռեցնելու ադրբեջանական այն հռետորներին, ովքեր ամեն հարմար առիթի հիշեցնում էին, թե Նախիջևանից հեշտությամբ կարելի է հարվածել մայրաքաղաք Երևանին:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարող ենք պնդել, որ «Իսկանդեր» համակարգերի շնորհիվ հարաբերականորեն վերականգնվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը, սակայն ասել, թե այդ համակարգերը կարող են բացառել նոր էսկալացիայի հնարավորությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին կամ տարաբնույթ դիվերսիոն գործողությունները ՀՀ-Ադրբեջան սահմանագծին, կլինի միամտություն: «Իսկանդեր» համակարգերը իրենց տեխնիկական բնութագրիչների և կիրառման առանձնահատկությունների շնորհիվ ունեն զսպիչ նշանակություն ադրբեջանական իշխանությունների համար, սակայն միայն լայն ռազմական գործողությունների պարագայում: Ինչ վերաբերում է առաջնագծի պաշտպանությանը, ապա այս առումով ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է հետևողականորեն շարունակեն իրենց համալրումները և նոր զսպող գործիքների ու ոչ համաչափ պատասխանների միջոցով ստիպեն հակառակորդին հրաժարվել նաև այդ գործելաոճից: Մյուս կողմից անհրաժեշտ է գործնական քայլերի անցնել բանակցային գործընթացում քննարկվող սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կյանքի կոչման ուղղությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ «Կողմերը ուղիղ կապի մեջ են, և ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը...
- Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը․ Դավիթ Բաբայան Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջան/ի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես...
- Լարվածությունը պահպանվում է․ Արցախի ՊՆ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի...
- Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ Հայկական կողմից կորուստներ չկան։
- Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր...
-
17:15
Գուտերիշն այցելել է Լվովի համալսարան
-
17:00
Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում
-
16:52
Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանքիներին փոխանցել մեր զորակցության խոսքերը. Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել
-
16:00
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ
-
15:48
Կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները
-
15:46
Կառավարությունը 757 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
-
15:45
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ
-
15:34
Ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան. Փաշինյան
-
15:21
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:00
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
-
14:31
Այս սգո օրերին ես միանում եմ ամբողջ հայությանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել
-
14:13
Կառավարության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիաշատակին. անդրադարձ է կատարվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին
-
13:23
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
-
13:22
Պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար Մայր Աթոռում հոգեհանգստյան արարողություն է կատարվել
-
13:14
Փաշինյանը երկու տարի անց հիշեց Բեյրութի պայթյունից հետո տված իր հանձնարարականի մասին
-
11:55
Ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստ չկա. ՔԿ նախագահը «Սուրմալու»-ի գործի մասին
-
11:11
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
-
10:40
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
-
09:45
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ
-
09:22
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
-
14:08
Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
-
17:09
Ի՞նչ նպատակներ ունի Թուրքիան՝ ԲՐԻԿՍ-ի հետ կապված
-
11:57
Կան բոլոր հնարավորությունները փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան
Խոնավություն՝ 8%
Քամի՝ 4,12 կմ/ժ