ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն ճանաչվել է կայացած

Tofik Babayev / AFP

Այսօր Ադրբեջանում անց է կացվում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, որն արդեն իսկ ճանաչվել է կայացած, քանի որ ժամը 12-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել էր քվեարկության իրավունք ունեցողների ավելի քան 30 տոկոսը՝ պահանջվող 25-ի փոխարեն: Սակայն ընդդիմությունը վստահ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեղծում է հանրաքվեին մասնակցության ցուցանիշը: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Ադրբեջանի ժողովուրդը զանգվածային կերպով հրաժարվել է մասնակցել հանրաքվեին: Քվեարկության գործընթացին քաղաքացիների մասնակցության մասին ԿԸՀ-ի տվյալները կեղծ են: Նրանք, ովքեր քվեարկում են, բյուջետային աշխատողներ են, որոնց ասել են աշխատանքի գալ՝ քվեարկության տեսանելիություն ապահովելու համար: Հենց նոր իմ մոտով անցավ «կարուսելի» մասնակից խմբերից մեկը՝ մի ընտրատեղամասից գնալով մյուսը», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը մեջբերում է ընդդիմադիր Ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլիի խոսքերը: Հաղորդվում է նաև, որ դպրոցներից մեկում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկներ են բաժանել 8-10-րդ դասարանների աշակերտներին, որոնք դեռ չեն հասել քվեարկության տարիքի: Հաղորդվում են  բազմակի քվեարկությունների, առավոտյան քվեարկության մեկնարկին արդեն լցված քվեատուփերի և այլ խախտումների մասին:

Նշենք, որ Ադրբեջանում հանրաքվեի ընթացքին հետևում է 117 դիտորդ 18 միջազգային կազմակերպություններից՝ այդ թվում նաև ԵԽԽՎ-ից, որի կարծիքը թերևս ամենահեղինակավորն է: Նշենք, որ հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական հաշվետվությունը ԵԽԽՎ-ն կներկայացնի մեկ-երկու ամսից, իսկ վաղը կներկայացնի նախնական գնահատականը:

Հանրաքվեի ժամանակ քաղաքացիներին առաջարկվում է քվեարկել 29 կետերի համար, որոնց մեջ հատկանշական են Ադրբեջանում նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից 7 տարի դարձնելու, նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու նախագահի իրավունքի, առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի ներդրման, նախագահի և պատգամավորների թեկնածուների համար նախատեսված տարիքային շեմերի նվազեցման վերաբերյալ կետերը:

Նշենք, որ ադրբեջանական ընդդիմությունը կարծում է, որ առաջարկվող փոփոխությունները կոչված են էլ ավելի ուժեղացնելու իշխող վարչակարգի ավտորիտար բնույթը, և Ալիևին հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում իշխանությունը փոխանցել կնոջը կամ 19-ամյա որդուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: