ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաշինգտոնը Ռուսաստանին զսպելու համար կրկին դիմում է ուկրաինական գործոնին

mnenie-ua.co

Ուկրաինական իշխանությունները համաձայնել են Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրել, հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայեդենը՝ վստահութուն հայտնելով, որ Կիևը կպահի իր խոստումը:

«Սա բավականին բարդ քայլ է, որ նրանք համաձայնել են ձեռնարկել: Ես հավատացած եմ, որ նրանք դա կանեն», – Բայդենի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնը»: Բայդենը որոշման բարդությունը Կիևի համար նմանեցրել է Վաշինգտոնի համաձայնությանը Տեխասի հատուկ կարգավիճակին՝ այնտեղ Մեքսիկայի ազդեցության աճի նպատակով:

«Մեր խնդիրն է անել հնարավոր ամեն բան, որ երբ Ուկրաինան սխալներ է անում, իսկ դրանք նրա մոտ շատ են, Եվրոպան չկարողանա ասել, որ «Այս ամենը չի աշխատում Ուկրաինայի պատճառով»», - հավելել  է նա:

Ավելի վաղ Բայդենը նախազգուշացրել էր Կիևին, որ եթե Ուկրաինան շարունակի չկատարել իր ստանձնած լիազորությունները, ԵՄ-ն կարող է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

«Մենք գիտենք, որ եթե նրանք ԵՄ-ին առիթ տան, ներկայումս առնվազն 5 երկիր կա, որոնք ցանկանում են ասել՝ «Մենք ուզում ենք դուրս գալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներից»»,- հայտարարել է Բայդենը:

Նրա խոսքերով՝ 2014 թվականից ինքը շաբաթական 2-3 ժամ է ծախսում ուկրաինացի առաջնորդների հետ հեռախոսազրույցների վրա` նրանց համոզելով վճռականորեն կատարել բարեփոխումներ, միաժամանակ «ճնշում գործադրելով» Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի վրա՝ պահպանելու պատժամիջոցային քաղաքականությունը:

Նշենք, որ վերջին շրջանում Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում որևէ առաջընթացի չի արձանագրվել, ինչը դժգոհություն է առաջացնում Եվրոպայում: Եռակողմ Կոնտակտային խմբում Ուկրաինայի ներկայացուցիչն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնբասին հատուկ կարգավիճակի տրամադրումը հնարավոր է միայն Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարման դեպքում: Ֆրանսիան և Գերմանիան բազմիցս կոչ են արել Կիևին ընդունել ինքնահռչակ հանրապետություններում ընտրությունների անցկացման մասին օրենք, որի պատճառով մեծ հաշվով համաձայնագրերի քաղաքական մասի իրականացումը մտել էր փակուղի: Եվրոպայում հակառուսական տրամադրությունների անկման ֆոնին ԱՄՆ-ն ակնհայտորեն որոշել է վերակենդանացնել գործընթացը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկումից խուսափելու համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: