ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոքր ու միջին բիզնեսի համար հարկային արտոնությունները զարգացման խթան կհանդիսանան վերջիններիս համար

Հայաստանի տնտեսության խոցելի ճյուղերից է հանդիսանում  փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտը: Չնայած, որ տևական ժամանակ է՝ փոքր ու միջին բիզնեսը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում, առկա թերությունները խոչընդոտում են ոլորտի առավել դինամիկ զարգացմանը: Որպես զարգացմանը խանգարող հիմնական գործոն՝ շատ է խոսվում սկսնակ բիզնեսի վարկավորման պայմանների ոչ այնքան մատչելիության մասին (չնայած գոյություն ունեցող արտոնյալ վարկերին, տնտեսվարող սուբյեկտները դժգոհ են դրանց դրույքաչափերից): Երկրորդ խումբ խնդիրներն, իհարկե, հարկային միջավայրին են առնչվում. բարձր հարկեր և անհավասար պայմաններ մեծ ու փոքր բիզնեսների համար:

Սեպտմեբրի 26-ին ՀՀ ԱԺ-ում քննարկվեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցողը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը,  ներկայացրեց փոփոխությունների նախագծի բովանդակությունը: Մասնավորապես խոսքը վերաբերում է ապրանքների վաճառքների թույլտվության համար վճարվող դրույքաչափերին, որոնք այժմ բոլորի համար նույնն են՝ լինի դա փոքր խանութ, թե մեծ սուպերմարկետ: Նախագծով առաջարկվում է վաճառքի թույլտվության դրույքափաչերը տարբերակել՝ ըստ առևտրի օբյեկտների ֆիզիկական չափերի:

Ստացվում է, որ գործող օրենքի համաձայն, բոլոր տեսակի առևտրային սուբյեկտները մինչ այժմ հարկվել են միևնույն կերպ՝ առանց հաշվի առնելու դրանց տնտեսական հզորությունները: Սա մի կողմից մեծ վնաս կարող է հասցնել փոքր շրջանառությամբ առևտրի կետերի համար, որոնք, հետզհետե հրաժարվելով այս կամ այն ապրանքի վաճառքից , ի վերջո կարող են կանգնել բիզնես գործունեության նեղացման կամ առհասարակ դադարեցման առաջ, մյուս կողմից առաջացնում է անարդարության մթնոլորտ բիզնես միջավայրում, ինչը մեծ հարվածի առիթ է նախ հայրենական, ապա օտարերկրյա ներդրողի համար: Իսկզբանե նշենք, որ առաջարկվող նախագծի ընդունման պարագայում հակառակ էֆեկտը չենք ունենա խոշոր բիզնեսի համար, քանի որ վերջիններիս համար խոշոր ծախսերն արդարացնող այլ փոխհատուցող միջոցներ կան, մասնավորապես՝ գազի կամ հոսանքի տարբերակված դրույքաչափերը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում փոքր և միջին բիզնեսի գործունեությունը խթանող լրացուցիչ խողովակներ կբացվեն՝ ի դեմս արդարության մթնոլորտի վերականգնման ու փոքր բիզնեսից ստացվող շահույթի մեծացման:

Հավելենք, որ օրենքի նախագիծը դրական  գնահատականների արժանացավ Ազգային ժողովում, ուստի սպասելի է, որ այն կընդունվի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: