ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան Սոմալիում առաջին արտասահմանյան ռազմաբազան է ստեղծել

worldbulletin.net

Թուրքիան Սոմալիում հիմնել է իր առաջին արտասահմանյան ռազմաբազան, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Ahaber.com.tr» լրատավական կայքին:  

Ըստ աղբյուրի՝ «ռազմական կրթության բազա» գործունեություն ծավալող բազայում կմարզվեն 10.500 սոմալեցի զինվոր: Առաջիկա օրերին իր գործունեությունը սկսող բազայում ծառայելու են թուրքական բանակի  շուրջ 200 ռազմական հրահանգիչ: Բազայի անվտանգությունն ապահովելու համար այնտեղ կուղարկվեն թուրքական բանակի այլ ստորաբաժանումների ծառայողներ:

Ռազմաբազայում հատուկ պատրաստություն անցնող Սոմալիի բանակային և ոստիկանական ստորաբաժանումները պատրաստվելու են «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նշյալ կառույցը 2013-ին պայթյուն էր իրականացրել Սոմալիում Թուրքիայի դեսպանատան առջև, ինչի հետևանքով զոհվել էր 1, վիրավորվել 2 թուրք հատուկջոկատային:

Տեղեկացվում է, որ հաջորդ երկիրը, որտեղ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել, Քաթարն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: