ՀԿ-ների մասին օրինագիծ. ուժեղ և թույլ կողմերը
ՀՀ ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում է ներառվել նաև Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում լրամշակումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը մշակվել է դեռևս 2014 թվականին, մի քանի անգամ ներկայացվել է Ազգային ժողով ու հետ ուղարկվել կառավարություն` լրամշակման: Հատկանշական է, որ այդ ողջ գործընթացն ուղեկցվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներով, քննարկումներով, և ուշադրություն է դարձվել նաև նախագծի տարբեր դրույթների վերաբերյալ նրանց մտահոգություններին:
Նախ նշենք, որ դեռևս 2001թ.-ին ընդունված Հասարակական կազմակերպությունների մասին օրենքն արդեն վաղուց կարիք ունի լրամշակման, ինչը պայմանավորված է մի կողմից քաղաքացիական հասարակության զարգացմամբ, մյուս կողմից՝ երկրի պետական և հասարակական կյանքում հասարակական դերի հստակեցման անհրաժեշտությամբ: Նոր օրինագիծը նախատեսում է ՀԿ-ների պետական գրանցման վարչարարության պարզեցում, կամավորության ներգրավման, հաշվետվողականության ինստիտուտի հստակեցում, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն, դատարան դիմելու իրավունք և այլն:
Նախագծում ներառված թերևս ամենակարևոր նորարարություններից է հասարակական կազմակերպություններին ձեռնարկատիրական գործունեության իրավունքով օժտելը: Նման լուծումը, անշուշտ, դրական կերպով կանդրադառնա հասարակական կազմակերպությունների ֆինանսական կենսունակության վրա՝ համեմատաբար թուլացնելով նաև նրանց կախվածությունը արտաքին ֆինանսական աղբյուրներից:
Օրինագծի մշակմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Եվրամիությունը և Բրիտանական խորհուրդը, իսկ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց առաջարկները, ինչպես նաև տարբեր դրույթների հետ կապված դիտարկումները: Դրանց հիման վրա լրամշակումների արդյունքում օրինագծի նախնական տարբերակի շատ դրույթներ փոփոխվել են, ինչն արձանագրում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Չնայած տարբեր վերանայումներին, ըստ ՔՀԿ ներկայացուցիչների, ներկայիս օրենքի նախագիծը դեռևս պարունակում է որոշակի դրույթներ, որոնք սահմանափակում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից առավել կարևորվում են հետևյալները:
- Նախագիծը սահմանում է, որ հասարակական կազմակերպություններն իրենց կանոնադրության մեջ ձևակերպեն, թե ովքեր են կամ հասարակության որ խմբերն են իրենց շահառուները: Սակայն ոչ բոլոր կազմակերպություններն են զբաղվում ինչ-որ կոնկրետ խմբերի (երեխաներ, կանայք և այլն) իրավունքների պաշտպանությամբ: Բավական շատ են այնպիսի կազմակերպությունները, որոնք, օրինակ, աշխատում են Հայաստանում ժողովրդավարության խթանման, տարբեր գործընթացների և սոցիալական երևույթների մոնիթորինգի ուղղություններով: Տվյալ կազմակերպությունների համար այս դրույթի իրացումը կլինի բավական դժվար:
- Թեև, ըստ օրինագծի, վերականգնվում է ՀԿ-ների կողմից դատարան դիմելու իրավունքը, սակայն ըստ նախագծի` կազմակերպությունները շահերի պաշտպանություն կարող են իրականացնել միայն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին վերաբերող հարցերի դեպքում: Բացի այդ՝ դատարան կարող են դիմել միայն այն ՀԿ-ները, որոնք ունեն առնվազն երկու տարվա գործունեության փորձ և մինչ այդ զբաղվել են իրավունքների պաշտպանությամբ:
Սպառողների իրավունքների խախտման, պատմամշակութային հուշարձանների պահպանման և ամենատարբեր հարցերով զբաղվող կազմակերպություններին օրինագիծն այդ իրավունքը չի տալիս: Այս առնչությամբ ՔՀԿ ներկայացուցիչները հիշեցնում են Սահմանադրական դատարանի 2010թ.-ի 906 որոշումը, որում ասվում է, որ եթե ՀԿ-ն դիմում է դատարան, և տվյալ խնդիրն իր կանոնադրական նպատակների շրջանակում է, ուրեմն նա պատշաճ հայցվոր է:
- Մեղմացվել է նաև ստուգումների դրույթը, սակայն ՀԿ-ների դժգոհությունը մասամբ պահպանվել է: Նախագծի նախնական տարբերակում կազմակերպությունների ֆինանսական հաշվետվության հրապարակային ներկայացումը եղել է պարտադիր: Գործադիրը հաշվի է առել դժգոհությունները և սահմանել, որ հանրային հաշվետվություն կներկայացնեն ոչ բոլոր ՀԿ-ները, մասնավորապես ֆինանսական աուդիտի է ենթարկվում կազմակերպությունների՝ միայն հանրային միջոցներից (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) ստացած գումարի շրջանառությունը, եթե այն գերազանցում է 5 մլն դրամի սահմանագիծը:
Որոշակի վիճելի կետերով հանդերձ՝ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ բավական դրական են գնահատում հասարակական կազմակերպությունների մասին օրենքի լրամշակման այս գործընթացը և այն համարում են անգամ մի փոքր ուշացած:
-
13:21Արցախում ստեղծվել է պարետատուն
-
13:05Թուրքիան օդում է պահել Հունաստանի ԱԳ նախարարի օդանավը՝ հրաժարվելով թռիչքի թույլտվություն տալ
-
12:51ՌԴ-ի և ԵՄ-ի բարձր պաշտոնյաներ ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի անհրաժեշտությունը
-
12:38Վարդենիսի տարածաշրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային հարվածելու հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 10 զինծառայող. դատախազություն
-
12:35Ղրղզստանի նախագահը հրաժարական է տվել
-
12:15Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից
-
11:44Հոկտեմբերի 15-ին շարունակվելու են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները
-
11:42Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
-
11:40Իրականացվում են Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքներ
-
11:27Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել երեք հրամանատարների զինվորական կոչում շնորհելու մասին
-
11:22Թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում. Արծրուն Հովհաննիսյան
-
11:12Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 59995-ի
-
10:56UNICEF-Հայաստանը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ
-
10:53Վահագն Ասատրյանին հետմահու կշնորհվի ՀՀ Ազգային հերոսի կոչում
-
10:44Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդությունը
-
10:38ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վշտացած է Վարդենիսում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով
-
10:06Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից
-
09:25Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը
-
09:04Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը. Շուշան Ստեփանյան
-
00:18Հակառակորդի ԱԹՍ-ները կիրառվում են թե՛ որպես հարվածային, թե՛ տեղորոշիչ. Արծրուն Հովհաննիսյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:11ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ազդարարեցին բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ ջանքերի ակտիվացման մասին
-
14:04Հագուստի և կոշիկի մաքսազերծման նոր կարգի բացասական հետևանքները շղթայական էֆեկտ են ունենալու
-
20:32Պուտին-Լուկաշենկո հանդիպում. արդյունքներն ու հիմնական ուղերձները
-
15:26Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերադասավորումները Հայաստանի համար նոր հնարավորություններ և մարտահրավերներ են ստեղծում
-
16:50Երկրագունդ. Հայաստանն ու Արցախը կոշտացնում են դիրքորոշումը
-
13:52Տնտեսություն. հագուստի և կոշիկի մաքսազերծման նոր կարգը
-
20:15Հայաստանի լռությունը կարող է հանգեցնել պարտության տեղեկատվական պատերազմում
-
07:38Մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում․ Արցախի նախագահ
-
19:44Թուրք-ադրբեջանական համատեղ ջանքերը կարող են արդյունքում Հայաստանին և Արցախին կանգնեցնել փաստի առաջ
-
10:14Պուտինը երեք հայ բժշկի է պարգևատրել կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած անձնուրացության համար
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 5 կմ/ժ


