ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են մի շարք առանցքային հարցեր

news-front.info

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական իշխանամետ «Sabah» լրատվամիջոցը, հղում կատարելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի խնդիրը, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը:

Սիրիական ճգնաժամի հարցում  կողմերը կարևորել են Սիրիայում ընթացող բախումների դադարեցումը: Խոսվել է նաև Սիրիային հատկացվող մարդասիրական օգնության հարցում միջազգային հանրության ջանքերի ընդլայման մասին:

Անդրադարձ է կատարվել ռուս-թուրքական հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող էներգետիկ խնդիրներին: Մասնավորապես երկու նախագահները քննարկել են թուրքական «Աքքույու» ատոմակայանի  և «Թուրքական հոսք» գազատարի շինարարության հարցերն, ինպես նաև  հոկտեմբերի 10-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունենալիք միջազգային էներգետիկ համաժողովի մանրամասները:

Այդ համաժողովին նախատեսված է նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: