ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին՝ իր դեմ գործելու մեջ

AFP/Yasin Bulbul

Իրաքի ներսում և նրա շուրջ ընթացող զարգացումներն աստիճանաբար լարված բնույթ են ստանում: Իրաքյան քաոսի մեջ ներգրավված ուժերի միջև հակասություններն ավելի են սրվում՝ երկիրը դարձնելով իսկական մարտադաշտ նրանց շահերի պաշտպանության համար: Այս տեսանկյունից իրավիճակն աստիճանաբար նմանվում է Սիրիայում տիրող դրությանը:

Իրաքում պատրաստվում են ԻՊ-ից Մոսուլի ազատագրմանը: Գործողության մեջ ներգրավված են Իրաքի կառավարական ուժերը, Միացյալ Նահանգները, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի ուժերը: Բայց հաշվի առնելով գործողության կարևորությունը և դրա հնարավոր հետևանքները՝ օպերացիայի մեջ ներգրավվելու ցանկություն են հայտնում նաև այլ երկրներ: Խոսքն, իհարկե, առաջին հերթին Թուրքիայի մասին, որի ռազմական ներկայությունն Իրաքի Բաշիքա ռազմաբազայում Բաղդադը որակում է որպես օկուպացիա: Մոսուլի  ազատագրման գործում Թուրքիայի մասնակցության դեմ է նաև ԱՄՆ-ը, ինչն Իրաքում թուրք-ամերիկյան նոր տարաձայնությունների պատճառ է դարձել:

Թուրքական Yeni Safak պարբերականը գրում է, որ «Վաշինգթոնը փորձում է տարածաշրջանային խաղացողների (Իրաքի, Իրանի, շիական ուժերի) օգնությամբ Թուրքիային հեռացնել Մոսուլի գործողությունից»: Մինչդեռ թուրք-սիրիական սահմանին «Եփրատի վահան» գործողության իրականացումից հետո Թուրքիայում վստահ են, որ «ԻՊ-ի դեմ ցանկացած ցամաքային գործողություն չի կորող հաջողություն գրանցել առանց Թուրքիայի զինված ուժերի մասնակցության»: Թուրքիայում մեղադրում են Վաշինգտոնին՝ Անկարայի դեմ քարոզչության համար: Ի դեպ, պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի խոսնակը ևս անօրինական է որակել թուրքական զինված ուժերի ներկայությունն Իրաքում: Ավելին, Թուրքիայում կարծում են, որ հենց Միացյալ Նահանգներն է Իրաքի խորհրդարանին դրդել հակաթուրքական բանաձև ընդունել՝ պահանջելով թուրքական զինված ուժերը դուրս բերել Իրաքի տարածքից:

Թուրք-ամերիկյան տարաձայնություններին գումարվում է Իրաքում Թեհրանի ակտիվացումն, ինչը հավելյալ խնդիրներ է ստեղծելու Անկարայի համար: Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վիլայեթին հայտարարել է, որ «եղբայրական Իրաքի կառավարության խնդրանքով Իրանն իր ռազմական փորձը կիսում է Իրաքի հետ», հայտնում է իրանական Tasnim գործակալությունը: Պատասխանելով Մոսուլի ազատագրմանը մասնակցելու հնարավորության մասին հարցին՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ «Իրանն ուղղակիորեն ներգրավված չէ որևէ ռազմական գործողության մեջ, այդ թվում նաև Սիրիայում, այլ միայն խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում»: Այս տեսանկյունից Թեհրանի ակտիվացումը ևս լրջագույն մարտահրավերներ է պարունակում Թուրքիայի համար:

Ամփոփելով նշենք, որ Իրաքում քաղաքական վակուումը լցնելու համար պայքարը հավանաբար դեռ երկար է տևելու: Խաղացողներից յուրաքանչյուրը փորձելու է ավելի մեծ կտոր պոկել: Ինչ վերաբերվում է թուրք-ամերիկյան տարաձայնություններին, ապա Անկարայի հնչեցրած մեղադրանքներն ԱՄՆ-ի հասցեին, ինչպես գրեթե միշտ է լինում, շուտով ցանկալի արդյունքը կտան, և Թուրքիան կստանա այն, ինչ ցանկանում է: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: