ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հաջորդ շաբաթ

Eric Feferberg / AFP

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հաջորդ շաբաթ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: 

«Նախնական տվյալներով` նախատեսված է հոկտեմբերի 11-ը կամ 12-ը: Օրենքի նախագիծը բավական ծավալուն է, և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբին»,-ասաց Մուրադ Փափազյանը: 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթի վերաբերյալ պատգամավորների տրամադրվածությանը` Մուրադ Փափազյանը նշեց, որ միանշանակ դժվար է ասել: 

«Ամեն դեպքում պատգամավորների հետ հետևողական աշխատանք է տարվում, ակնկալում ենք հաջող ընթացք»,-ասաց Մուրադ Փափազյանը: Նա հույս հայտնեց, որ Սենատում կընդունվի նախագծի այն տարբերակը, որն անցել էր Ազգային ժողովում դեռ հունիսին: 

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում `Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: