Հաղթած «Վրացական երազանքն» ավելի անկաշկանդ արտաքին քաղաքականություն կվարի. Նարեկ Մինասյան

Հարևան Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:
- Վրաստանի ԿԸՀ-ն արդեն ամփոփել է ընտրությունների 100% քվեները: Ինչպե՞ս կգնահատեիք հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները:
- Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցան բավական թեժ և լարված մթնոլորտում: Ինչպես արդեն հայտնի է, ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով խորհրդարան են անցել երեք կուսակցություններ՝ Վրացական երազանք (48.65%), Միացյալ ազգային շարժում կուսակցությունը (27.12%) և Վրաստանի հայրենասերների ալյանս ընդդիմադիր դաշինքը (5%): Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին (73 մանդատ), ապա դեռևս անորոշ է շուրջ 50 մանդատի ճակատագիրը, և հաղթող թեկնածուին պարզելու համար պետք է կայանա ընտրությունների երկրորդ փուլ:
Վրաստանի որոշ ընտրատարածքներում քվեարկության ընթացքն աչքի ընկավ բազում ընտրախախտումներով, ընդհուպ՝ ընտրատեղամասեր ավիրելու դեպքեր գրանցվեցին (օրինակ՝ ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում): Չնայած այս ամենին՝ միջազգային դիտորդները, ընդհանուր առմամբ, լեգիտիմ և ժողովրդավարական գնահատեցին ընտրությունները՝ թեև դրանք որակելով «ոչ իդեալական»: Ի տարբերություն միջազգային դիտորդների՝ տեղական դիտորդների կողմից ընտրությունների գնահատականն համեմատաբար ավելի բացասական էր: Այնուամենայնիվ, ինչպես փաստում են տարբեր դիտորդական առաքելություններ, արձանագրված խախտումները որևէ կերպ չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա որոշ ուժեր արդեն ընդունել են ընտրությունների արդյունքները: Սակայն գլխավոր ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը կարծես թե դժգոհ է: Կուսակցության ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ մշակում է գործողություների ծրագիր, սակայն դեռևս հստակ չէ, թե որ ուղղությամբ կընթանա գործընթացը: Ըստ էության, դիտարկվում է գործողությունների 2 հիմնական տարբերակ՝ կարճաժամկետ, երբ Միացյալ ազգային շարժումը կփորձի գնալ հեղափոխական ցնցումների, և երկարաժամկետ, երբ օգտվելով խորհրդարանական հիմնական և համակարգային ընդդիմադիր ուժի «մենաշնորհից»՝ առաջիկա 5 տարիների ընթացքում նա կփորձի հնարավորինս ամրապնդել իր դիրքերը՝ ի հաշիվ իշխանությունների ձախողումների:
- Իշխող Վրացական երազանքին հաջողվեց պահպանել իշխանությունը: Ներքաղաքական լուրջ փոփոխություններ կարելի՞ է ակնկալել:
- Հնարավոր փոփոխությունների մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել երկու կարևոր հանգամանքի վրա. նախ բավական մեծ է հավանականությունը, որ Վրացական երազանքը մեծամասնական որոշ ընտրատարածքներում ընտրությունների երկրորդ փուլից հետո կկարողանա խորհրդարանում ստանալ սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ 150 պատգամավորական մանդատից 113-ը: Բացի այդ, ի տարբերություն 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների, որտեղ Վրացական երազանքը ներկայացված է 6 կուսակցությունից կազմված դաշինքով, այս ընտրություններին Վրացական երազանքը չգնաց նման կոնսոլիդացիայի: Սա նշանակում է, որ 2016-2020թթ. իշխանությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը մշակելիս կաշկանդված չեն լինի այս կամ այն կոալիցիոն գործընկերոջ նախասիրություններով և հանդես կգան առավել համարձակ և մեծ պատասխանատվություն ենթադրող նախաձեռնություններով:
Բացի այդ՝ սահմանադրական մեծամասնությունը իշխող Վրացական երազանքին հնարավորություն կտա գնալու երկու կարևոր փոփոխության՝ ընտրական օրենսգրքի փոփոխության (ապահովելով անցում խառն ընտրակարգից 100% համամասնական ընտրակարգի) և սահմանադրական բարեփոխումների, որի հիմնական խնդիրը կլինի նախագահի լիազորությունների կրճատումը և դրա փոխարեն վարչապետին առավել լայն իրավասություններով օժտելը: Թերևս, սրանք են այն հիմնական առաջնահերթություններն, որոնք փորձելու է կյանքի կոչել Վրացական երազանքը:
- Խորհրդարանական այս ընտրություններն ինչ-որ կերպ կազդե՞ն հայ-վրացական հարաբերությունների վրա:
- Նախ նշեմ, որ Վրաստանի խորհրդարան են անցել երեք հայ պատգամավորներ (իսկ ազգությամբ ադրբեջանցի՝ 4), ովքեր ներկայացնում են հենց Վրացական երազանք կուսակցությունը: Հայ պատգամավորների ներկայությունը վրացական խորհրդարանում բավական կարևոր է ինչպես հայկական համայնքին, Հայաստանին առնչվող խնդիրների բարձրաձայնման, այնպես էլ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներին հակազդելու տեսանկյունից:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա այս ընտրությունները էական ազդեցություն չեն ունենա երկկողմ հարաբերությունների վրա: Հարաբերությունների զարգացման խնդիրը երկկողմ հետևողական աշխատանքով է պայմանավորված: Պետք է նշել, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև վերջին շրջանում բավական հաջող երկխոսություն է նկատվում, և Վրացական երազանքի կողմից իշխանության պահպանումն առնվազն հիմք է տալիս ենթադրելու, որ դա կշարունակվի: Մյուս կողմից, ինչպես նշեցի, Վրացական երազանքը կառավարման այս շրջանում առավել անկաշկանդ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն ունի, և այդ համատեքստում ամենաառանցքային խնդիրներից մեկը թերևս ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումն է, ինչն անուղղակի ձևով իր դրական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի համար:
այլ նյութեր այս թեմայով
- Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար...
- Ղարիբաշվիլին բացատրել է, թե ինչու Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ «Ուստի ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այդ ավելորդ էմոցիաները ոչ մի բանի չեն բերի, հակառակը, վնասում են մեր ազգային...
- Վրաստանի հարավում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:34-ին:...
- Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի ներքին տարածումը. Գամկրելիձե Մասնագետիներն սպասում են, որ օրական նոր դեպքերի քանակությունը կարող Է աճել մինչև 60 հազար, դրանցից միայն 20-30 տոկոսը...
- Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի Պապուաշվիլիի թեկնածության օգտին քվեարկել է 88 պատգամավոր: Դեմ է քվեարկել մեկ պատգամավոր
այլ նյութեր այս թեմայով
- Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և...
- Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիր Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման...
- Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը...
- Վրաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ»,-նշված...
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը. ՀՀ ԱԳՆ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար՝...
-
20:04
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
-
20:02
Բելգորոդի շրջանի Սոլոխի գյուղում գնդակոծությունից վնասվել է գրեթե 60 տուն
-
19:41
Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան չի կարող հրաժարվել ռուսական գազից
-
19:27
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ
-
19:12
Ղազախստանը դուրս է եկել ԱՊՀ-ի հարկային համաձայնագրից
-
18:57
Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվի հետ
-
18:41
Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
-
18:32
Ռուսաստանը դրական պատասխան կտա, հենց որ Ուկրաինան վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Ռուդենկո
-
18:13
Հայկական կողմը Ադրբեջանի հետ որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ
-
18:00
Ճապոնիան Բայդենի այցի ընթացքում Տոկիոյում կկենտրոնացնի 18000 ոստիկան
-
17:35
Ալեն Սիմոնյանը Իտալիայի պատվիրակությանը երախտագիտություն է հայտնել ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բազմաթիվ հայտարարությունների և կոչերի համար
-
17:28
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին
-
16:44
Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները
-
16:22
ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսին Երևանում կանցկացվի
-
16:15
Ճապոնիան ևս 300 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային
-
15:15
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
-
14:45
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը
-
14:40
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում
-
14:34
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:20
Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով. Արմեն Գրիգորյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 2,57 կմ/ժ