ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական արժեքներ քարոզող կառույցներում Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական ակտերը պետք է բացառվեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական ապակառուցողական հայտարարությունն է հնչեցրել ԵԽԽՎ ամբիոնից: Վերջինս անդրադարձել է ինչպես Ղարաբաղյան հակամարտությանը, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններին: Չավուշօղլուն կրկնել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում «Թուրքիան աջակցում է ցանկացած կարգավորման, որը համապատասխանում է Ադրբեջանի շահերին»:

ԵԽԽՎ ամբիոնից նման հայտարարության հնչեցումը հերթական անգամ փաստում է, որ նման միակողմանի և ապակառուցողական դիրքորոշում ունեցող երկիրը տեղ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբում: Վաղուց արդեն ժամանակն է, որ հակամարտության կարգավորման մեջ ներգրավված ուժերը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, քայլեր ձեռնարկեն կարգավորման գործընթացում Թուրքիայի որևէ մասնակցություն բացառելու համար:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ «Թուրքիան ջանքեր է գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, համաձայնագիր է ստորագրել Շվեյցարիայում, բայց այն հաջողությամբ չի պսակվել»: 

Մոռացության մատնելով այն փաստը, որ Թուրքիան համարժեք ձևով չի արձագանքել ՀՀ կառուցողական նախաձեռնություններին՝ Անկարան փորձում է գործընթացի կասեցման մեջ անուղղակիորեն մեղադրել հայկական կողմին, ինչը պարզապես անտրամաբանական է: Թուրքական կողմի նման սանձարձակ պահվածքի համար պատասխանատու է նաև միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ գործընթացի միջնորդ երկրները, որոնց կողմից բավարար ճնշում չի գործադրվել Թուրքիայի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք ևս ընդունում են, որ Ցյուրիխյան գործընթացի տապալման մեղավորը թուրքական կողմն է:

Հայ-թուրքական փակ սահմանն ու Հայաստանի շրջափակումը ագրեսիայի բացահայտ դրսևորում է Հայաստանի նկատմամբ, ինչը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին: Այս հանգամանքը, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, հիմնավորում է ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի գործունեությունը Թուրքիայում վերականգնելու անհրաժեշտությունը:

Եթե իսլամական և թյուրքական կազմակերպություններում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նման թշնամական և հակահայկական գործողություններն ու հայտարարություններն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հնարավոր են դառնում, ապա ԵԽԽՎ-ի նման կառույցներում, որոնք կոչված են պաշտպանել եվրոպական արժեքները, նման ապակառուցողական և թշնամական ակտերը պետք է բացառվեն:

Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ պետք է անտեսել Ղարաբաղյան հակամարտությունն իսլամական կազմակերպություններում քննարկման թեմա դարձնելու թուրք-ադրբեջանական ջանքերը: Գործընթացի անարդյունավետության մասին բարձրաձայնելուց բացի՝ հարկավոր է այդ թվում նաև հետևողական աշխատանք տանել այդպիսի կազմակերպությունների և նրանց անդամ-պետությունների հետ Ղարաբաղյան հակամարտության արծարծմանը և թուրք-ադրբեջանական նկրտումներին վերջ տալու համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: