ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսուլի ազատագրման հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան. արաբագետ

panorama.am

Իրաքյան բանակը տեղի աշխարհազորայինների աջակցությամբ նախօրեին սկսել է «Իսլամական պետությունից» Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ազատագրման գործողությունը: Այս կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:


-  Պարո՛ն Գրիգորյան, Մոսուլի ազատագրումը ռազմավարական ի՞նչ նշանակություն ունի:

- Մուսուլը Իրաքում ամենաառանցքային կետն է, որտեղ կենտրոնացած է «Իսլամական պետությունը»: Իրաքի այլ հատվածներում էլ կան՝ հիմնականում փոքրիկ բնակավայրերում, սակայն Մոսուլն ամենախոշոր բնակավայրն է, որտեղ ԻՊ-ը հսկայական ուժեր է կենտրոնացրել, և գրավելով Մոսուլը՝ զգալի հարված կհասցվի «Իսլամական պետությանը»:

Մոսուլի ազատագրման հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կա՞ն:

-Իհարկե կան: Մոսուլի ազատագրմանը ներգրավված են և՛ Իրաքի կառավարական ուժերը, և քրդական զանազան խմբավորումներ, այստեղ կան շիական և սունիական զանազան խմբավորումներ, թուրքերն են ցանկանում ներգրավվել: Այս դերակատարների միջև զանազան տարաձայնություններ կան և՛ ռազմական գործողություններին մասնակցության, և՛ Մոսուլի ճակատագրի հետ կապված: Մոսուլը գրավելով էլ ավելի շատ հարցեր են առաջանալու: Այսինքն, եթե նույնիսկ «Իսլամական պետությունը» չլինի,  շատ ու շատ հարցեր են առաջանալու, որոնց պատասխանը դեռ երկար չի տրվելու: Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ իրաքյան կառավարական ուժերը նախաձեռնեն Մոսուլի գրավումը: Սկզբնական փուլում դա նկատելի է, բայց որքան կտևի և որքան արդյունավետ կլինի Մոսուլի գրավման նրանց նախաձեռնությունը, դժվար է ասել: Սակայն, ակնհայտ է, որ նրանք միայնակ ի վիճակի չեն դա անել:

Թուրքիան ամեն կերպ փորձում է մասնակցել Մոսուլի ազատագրման գործողությանը: Այս կեպ ի՞նչ խնդիրներ է լուծում Անկարան:

- Եթե պատմության խորքից նայենք, Մոսուլը միշտ եղել է Թուրքիայի ուշադրության կենտրոնում, և նա միշտ փորձել է իր վերահսկողությունը հաստատել վերջինիս նկատմամբ: Ներկայիս իրողությունում Թուրքիան նախ ցանկանում է լուծել թուրքոմանների խնդիրը: Այսինքն՝ մասնակցելով ռազմական գործողություններին՝ Թուրքիան ցանկանում է ապահովել իր ազդեցությունն այս շրջաններում: Թուրքիան նաև ցանկանում է, որ  թուրքոմանները ևս հնարավորինս մասնակից լինեն այս գործողություններին և հետագայում իրենց չափաբաժինն ունենան Մոսուլի ազատագրումից: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ շիական խմբավորումները բավականին ակտիվ են, իսկ դա չի բխում Թուրքիայի, ինչպես նաև տարածաշրջանի սունիական այլ երկրների շահերից: Քանի որ Իրաքը մեծամասամբ շիական երկիր է, սունիական երկրները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, փորձում են այնպես անել, որ Մոսուլի ազատագրման գործում սունիական արաբական ցեղերը ևս ակտիվ գտնվեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.10.2024
       
    06.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: