ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը պատրաստվում է տնտեսական ճգնաժամի խորացմանը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, վաճառքի է հանել իրեն պատկանող մի շարք ընկերությունների բաժնետոմսեր: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը, փոխանցում է Report-ը: Աբդուլլաևի խոսքերով՝ SOCAR-ը չի ծրագրում դուրս գալ բաժնետոմսերի առաջնային շուկա, ինչպես նաև դիմել արտաքին փոխառությունների. բաժնետոմսերը կվաճառվեն ներքին շուկայում: Աբդուլլաևն ընդգծել է, որ իրենք ընտրել են բարձր եկամտաբերությամբ ընկերությունները՝ քաղաքացիներին հետաքրքրելու համար:

Նավթի և մանաթի էժանացման պատճառով խոր տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը, որի թիվ մեկ խնդիրը «Շահդենիզ-2» գազային հանքահորից գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելն է, պետք է մոտ 8 մլրդ դոլարի ներդրում կատարի նախագծում, սակայն չի կարողանում վարկեր ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

Ուստի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկիրը խոր ճգնաժամից փրկելու հույսով երկրի պետական հաստատությունները մասնավորին վաճառելու գործընթաց է սկսել: Ադրբեջանի պետական գույքի կոմիտեի կողմից 2016 թվականի նոյեմբերի 8-ին կանցկացվի նոր աճուրդ, որի ժամանակ  մասնավորեցման կներկայացվի միանգամից 77 պետական հաստատություն և օբյեկտ: Ադրբեջանում օգոստոս և սեպտեմբեր ամիսներին արդեն իրականացվել է այսպիսի 2 աճուրդ, որոնց ժամանակ համապատասխանաբար վաճառքի են հանվել 50 և 84 պետական օբյեկտներ:

Նշենք, որ մի շարք վերլուծաբաններ Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները կապում են նաև երկրի տնտեսական խնդիրների հետ: «Բարեփոխումներն արդեն սկսել են: Ադրբեջանը պատրաստվում է հետնավթային շրջանի, որը սակայն, չէինք սպասում, որ այսքան շուտ կգա», - սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը: Վերլուծաբաններն ընդգծում են, որ ուժեղացնելով գործադիր իշխանությունը՝ Բաքուն քաղաքականապես պատրաստվում է տնտեսական լուրջ խնդիրների և հետևաբար՝ սոցիալական դժգոհությունների ճնշման նոր մեխանիզմներ է մշակում:

Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 2016 թվականին ադրբեջանական տնտեսության անկումը կկազմի շուրջ 2.5 տոկոս կկազմի` 2015 թվականի 1 տոկոս աճի դիմաց: Փորձագետները համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Ադրբեջանի բնակչությունը ստիպված կլինի «ավելի ամուր սեղմել գոտիները»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: