ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռադան որոշել Է նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը

zn.ua

Գերագույն ռադան հոկտեմբերի 20-ին որոշում է կայացրել 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը: Որոշման նախագծի հեղինակը Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին է: Որոշման օգտին քվեարկել է 240 խորհրդարանական, հայտնում է  AnalitikaUA.net-ը:

Ընդունված փաստաթղթի տեքստում նշվում է, որ 1945 թվականին Արևմտյան Ուկրաինայում սկսվել Է արևելյան կաթոլիկ եկեղեցիների համատարած վերացումը: Պատմական աղբյուրների տվյալներով՝ Հայ կաթոլիկ եկեղեցու Լվովի միաբանության վերացման վերջնական ամսաթիվ են համարում 1946 թվականի հոկտեմբերի 25-ը:

«Պատմական հիշողությունը պահպանելու և Ուկրաինայի Սահմանադրությամբ հռչակված դավանանքի ազատության սկզբունքները և ազգային փոքրամասնությունների իրավունքները հաստատելու, կրոնական և Էթնիկական հատկանիշով ցանկացած հետապնդում դատապարտելու նպատակով Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը»,- ասվում է Ռադայի որոշման տեքստում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: