ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի՝ ԵԶԲ-ին հնարավոր անդամակցության հետևանքները դեռևս հայտնի չեն

Donors.kg

Եվրասիական զարգացման բանկի  (ԵԶԲ, այսուհետ՝ Բանկ) կառավարման խորհրդի նախագահ Դմիտրի Պանկինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ Բանկը հավակնում է անդամագրել նոր անդամների: Պանկինի խոսքերով Բանկը վերլուծել է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի 70 երկրների տվյալները: Արդյունքում՝ ԵԶԲ մտնելու պոտենցիալ թեկնածուների ցուցակում ներառվել են 12 պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը:

Նշենք, որ 2009թ.-ից սկսած բանկի անդամ է հանդիսանում նաև ՀՀ:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի անդամակցությունը կառույցին առհասարակ և Հայաստանի համար մասնավորապես: Հարցադրմանը պատասխանելու համար փորձենք հակիրճ ներկայացնել Բանկի կառուցվածքն  ու գործունեությունը:

Եվրասիական զարգացման բանկը հիմադրվել է 2006թ. ՌԴ  և Ղազախստանի Հանրապետության կողմից: Ներկայումս Բանկն ունի վեց անդամ (Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Բելառուս, ինչպես նաև՝ երկու հիմնադիր երկրները):

Եվրասիական զարգացման բանկը ճանաչվել է միջազգային կազմակերպություն: Այն ունի գործառույթների իրականացման երկու հիմնական գործիք. բյուջեի, վճարային հաշվեկշռի և ազգային արժույթների աջակցության համար նախատեսված վարկային միջոցների տրամադրում և միջպետական ծրագրերի իրականացման համար նախատեսված վարկային միջոցների տրամադրում:

Ի դեպ, ներկայումս Հայաստանում ընթացող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ծրագրի մեկ-չորրորդ հատվածի ֆինանսավորումն իրականացնում է հենց ԵԶԲ-ն (150 մլն դոլար):

Բանկի որոշումների ընդունումը նախատեսված է  երեք ղեկավար մարմինների կողմից՝ Բանկի խորհրդի, Բանկի Կառավարման և Բանկի կառավարման նախագահի կողմից:

Բանկի Խորհուրդը ԵԶԲ կառավարման բարձրագույն մարմինն է, որը ղեկավարում է Բանկի ողջ գործունեությունը: Խորհուրդը կազմված է անդամ երկրների մեկական ներկայացուցիչներից և նրանց տեղակալներից: Այսպիսով, Բակի խորհրդում որոշումների կայացման համար քվեարկություն է անցկացվում: Քվեարկության ժամանակ բանկի անդամ երկրներից յուրաքանչյուրի ներկայացուցիչների մեկակայն ձայնը հաշվարկվում է բանկի կանոնադրական կապիտալում ունեցած արժեթղթերի միավոր քանակով: Նշենք, որ Հայաստանի արժեթղթերը կազմում են կանոնադրական կապիտալի 0,01 %-ը (կանոնադրական կապիտալում առյուծի բաժինն ընկնում է ՌԴ-ին՝  65,97 % և Ղազախստանի Հանրապետությանը՝ 32,99 %):

Բանկի կառավարման մարմինը հանդիսանում է մշտական գործող կատարողական մարմին, որի գործունեությունը կարգավորվում է Բակի Խորհրդի կողմից:  

Բանկի կառավարման մարմնի նախագահ է հանդիսանում Դմիտրի Պանկինը:

Այսպիսով, Ադրբեջանի՝ Բանկին անդամակցությունից հետևանքները Հայաստանի համար ոչ միանշանակ կարող են լինել: Մի կողմից, բանկի որոշումների գործընթացին ավելանում է մեր երկրի դեմ, մեղմ ասած, ոչ այնքան դրական տրամադրված երկիր: Մյուս կողմից, այնուամենայնիվ, Բանկի Խորհրդում որոշումների կայացման գործընթացում թելադրողը, ըստ մասնաբաժնի, ՌԴ-ն է, ուստի, որևէ այլ երկրի անդամակցությամբ, ըստ էության, բան չի փոխվում, բացառությամբ միայն այն դեպքի, եթե այդ նոր անդամագրվող երկրի բաժնետոմսերն ավելի շատ չլինեն, քան ՌԴ-ինն է ներկա դրությամբ: Ուստի, Ադրբեջանի հնարավոր անդամակցության ճշգրիտ հետևանքների մասին կարող ենք խոսել՝ միմիայն ունենալով հստակ տեղեկատվություն, թե որքան է լինելու այդ երկրի ներդրումը Բանկի կանոնադրական կապիտալում:

Ինչ վերաբերում է նոր անդամների ներգրավման նպատակներին, ապա աշխարհագրական ընդլայնումը ցանկացած միջազգային կառույցի ապահովում է ոչ միայն կայուն հեռանկարներ ապագայի մասով, այլև՝ նոր ֆինանսական միջոցների ներգրավման լավագույն հնարավորություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: