ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտաքին քաղաքականության մասով Թուրքիան բավականին բարդ իրավիճակում է. թուրքագետ

armenpress.am

 

Մոսուլում Թուրքիայի իրականացրած քաղաքականության, ինչպես նաև Թուրքիայի ներքաղաքական զարգացումների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

 


- Թուրքիան միացավ Մոսուլի ազատագրման գործողությանը: Ի՞նչ նպատակներ է հետապնդում Անկարայի այս քայլը:

- Թուրքիան բավական այլ հավակնություններ ուներ Մոսուլի հետ կապված ռազմագործողություններում, սակայն դրանք փաստորեն սահմանափակվում են ուժային որոշ կենտրոնների՝ մասնավորապես Միացյալ Նահանգների կողմից: Իսկ Թուրքիայի կոալիցիոն ուժերի կազմում ներգրավվելն ուղղակի Թուրքիայի համար այսպես ասած փակուղուց դուրս գալու հնարավորություն է՝ որոշակի մասնակցություն ունենալու կոալիցիային, իր տեղը ունենալու կոալիցիոն ուժերի շարքերում, որպեսզի հետագայում բանակցային սեղանին նստելու որոշակի լծակներ և հնարավորություններ ունենա: Բայց Թուրքիայի նպատակը դա չէ: Թուրքիայի նպատակը սեփական գործողություններն են Մոսուլի թատերաբեմում, և սա պաշտոնական Անկարան բացահայտ ի ցույց է դնում:

- Այս պահին Էրդողանն ի՞նչ խնդիրներ է լուծում ներքին և արտաքին քաղաքականությունների ոլորտներում:

- Ներքաղաքական ոլորտում առաջնահերթ ներկայիս խնդիրը, որն Էրդողանի կողմից առաջադրված է, և փորձելու են արագ հասնել դրա հանգուցալուծմանը, սահմանադրական փոփոխություններն են: Կուսակցությունը հայտարարեց, որ ապրիլին արդեն նախատեսվում է հանրաքվե: Այսինքն՝ ներքաղաքական մասով ներպետական գործընթացներում այս պահին առաջնահերթն Էրդողանի համար սահմանադրական բարեփոխումներն են, երկրի պետական կառավարման ու անվտանգության համակարգում այն տեղաշարժերը, այն գործընթացները, որոնք ի հայտ եկան հեղաշրջման փորձից հետո:

Արտաքին քաղաքականության մասով բավականին բարդ իրավիճակ է Թուրքիայի համար: Ներկայումս Թուրքիայի առաջնահերթություններն արտաքին քաղաքականության մասով սիրիական ճգնաժամը և Մոսուլում իրականացվող ռազմական գործողություններն են: Բայց մյուս կողմից Թուրքիայի համար սրանք լրացուցիչ խնդիրներ են ստեղծում, բավականին բարդ իրավիճակ, որովհետև Թուրքիայի հավակնությունները, հնարավոր դերակատարումը սահմանափակվում են, և այդ հարցում քիչ դերակատարում չունի Միացյալ Նահանգները: Ամերիկա-թուրքական հարաբերությունները գտնվում են վերջին տարիների ամենաբարդ, ամենալարված փուլերից մեկում, ինչն անդրադառնում է նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: