ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում չեղարկված Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի համերգը կկայանա Հայաստանում

Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» ծրագիրը նոյեմբերի 10-ին կներկայացվի Ա.Խաչատրյան մեծ դահլիճում Հայաստանի Ազգային կամերային նվագախմբի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ, գրում է Ա1+-ը:

Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին համերգով պետք է հանդես գար Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին նվագախումբը հրավիրել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին:

Գերմանիայի ԱԳՆ հոկտեմբերի 26-ին հայտարարել է, թե նշյալ պաշտոնատար անձանց հրավիրատոմս ուղարկելու հագամանքը համաձայնեցված չի եղել իրենց հետ, ինչի պատճառով նոյեմբերի 13-ի համերգը չեղարկվեց: Միաժամանակ ԱԳՆ խոսնակը նշեց, որ իրականում իրենք ուրախ են այս համերգի համար և աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագծին: Խոսնակը հավելել է, որ իրենք կփորձեն առաջիկայում համերգի համար հարմար ժամանակ գտնել:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: