ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություն. հավանական թեկնածուներ և Թուրքիայի գործոնը

Asbarez.com

Պոլսահայությունը շարունակում է սպասողական վիճակում գտնվել կապված Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու որոշման մասին:

Պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008 թվականից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Սակայն, թուրքական իշխանությունները, որոնք վերահսկում են կրոնական համայնքների առաջնորդների ընտրությունը, նոր պատրիարքի ընտրություն թույլ չեն տալիս: Արդյունքում պատրիարքի լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ով ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից, ինչը հայկական համայնքում դժգոհություն է առաջացնում:

Ստամբուլի հայկական համայնքը բազմիցս դիմել է թուրքական իշխանությունների պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար, սակայն թույլտվություն չի ստացել: Թուրքական իշխանությունները պնդում են, որ նոր ընտրություններ հնարավոր է անցկացնել միայն գործող պատրիարքի մահից հետո: 2015 թվականի փետրվարին՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ հնարավոր է անցկացնել պատրիարքական ընտրություններ, եթե Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանի առողջական վիճակի մասին փաստող զեկույց լինի:

Նշենք, որ Մութաֆյանին պաշտոնանկ անելու մասին որոշումը հոկտեմբերի 26-ին գումարված եկեղեցական համաժողովն ընդունել է՝ հաշվի առնելով ինչպես 2015 թվականի Պատրիարքի ոչ գործուն լինելու փաստի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված լինելը, այնպես էլ այն հանգամանքը, որ եկեղեցական կանոնների համաձայն` պատրիարքի յոթ տարվա բացակայությունը բավարար է ուխտի լուծարման համար: Հետևաբար, Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը:

Այժմ արդեն պատրիարք Մութաֆյանի պաշտոնապես թոշակի անցնելու վերաբերյալ որոշումը՝ Թուրքիայի կառավարության կողմից հաստատվելու դեպքում, ենթադրում է նոր պատրիարքի ընտրություն, որի ընթացքում Ստամբուլի հայկական համայնքն արդեն ինքը կընտրի իր հոգևոր առաջնորդին:

Խոսելով Պոլսո պատրիարքի հնարավոր թեկնածուների մասին` նշենք, որ քանի դեռ չկա պաշտոնական թույլտվություն, թեկնածուների մասին դեռևս վաղ է խոսել, սակայն  Պատրիարքական աթոռի միաբան բոլոր եպիսկոպոսները տեսականորեն թեկնածուներ են համարվում: Առավել շրջանառվող անունների շարքում են արքեպիսկոպոսներ  Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը, ով Թուրքիայի քաղաքացի է և Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլճեանը: Քննարկվող անունների շարքում են նաև Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, թեպետ նրանք նախապես հայտարարել էին, որ մտադիր չեն պատրիարք դառնալ:

Այժմ դժվար է ասել, թե ով է նշվածներից պատրիարքի ամենահավանական թեկնածուն, սակայն միանշանակ պատրիարքի փոխանորդ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանին բավական բարդ կլինի հաստատվել այդ պաշտոնում, քանի որ հայկական համայնքում նրան դիտարկում են բացառապես որպես թուրքական իշխանությունների կամակատարի:

Նշենք, որ ավելի վաղ ընտրությունների թույլտվության սպասելիքով Աթեշյանը, Սեպուհ արք. Չուլճեանը, Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը հանդիպումներ են ունեցել համայնքի հետ և այն ժամանակ առավել հավանական էր համարվում հայաստանցի հոգևորականի՝ Սեպուհ արք. Չուլճեանի թեկնածությունը:

Ավելացնենք, որ Պոլսի Հայոց պատրիարքությունը Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից է, Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կառույցը։  Այն Թուրքիայի հայ համայնքի հոգևոր ներկայացուցչությունն է և ենթարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը (էջմիածին)։ Սակայն, ըստ թուրքական օրենքների, պատրիարքի ընտրության թույլտվություն է տալիս Ստամբուլի նահանգապետարանը, որն էլ իր հերթին դա ստանում է ներքին գործերի նախարարությունից:

Նշենք, որ նմանատիպ վիճակ, երբ արգելվել է ընտրել Հայոց պատրիարք, Թուրքիայում ստեղծվել է երկու անգամ. առաջինը, երբ իշխանության եկան քեմալականներն ու ծավալվեց քեմալական ազգայնականությունը, և երկրորդը` 1940-ական թվականներին, երբ երկրում վերելք էին ապրում ազգայնամոլությունն ու պանթուրքիզմը: Երկու դեպքում էլ համայնքում արձանագրվեցին հետընթաց, խնդիրների սրացում ու երկպառակտության խորացում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: