Արցախում ձևավորվող ներքաղաքական խճանկարը դեռ հստակ չէ

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո թեկնածուներից և քաղաքական ուժերից ոչ մեկը չի դիմել ԿԸՀ արդյունքների բողոքարկման պահանջով: Նրանցից շատերը հանդես են եկել հայտարարություններով, ստորև կանդրադառնանք դրանցից մի քանիսին:
Ե՛վ նախագահի թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքած, և՛ ԱԺ-ում ամենաշատ մանդատները ստացած քաղաքական ուժը գլխավորող Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստ է քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցել: «Ժամանակին հայտարարել եմ՝ այն ուժերի հետ, որոնք կընդունեն օրակարգը. սոցիալ-տնտեսական Արցախի զարգացման, անվտանգության և կա մի կարևոր պայման, որը ես հայտարարել եմ դեռ 2019թ. մայիսի 18-ին: Մի քանի հայտարարություն եմ արել, որ Արցախը Հայաստանն է և վերջ, որ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ, և միայն մի հարցում կարող է լինել տարաձայնություն՝ դա Ղարաբաղյան խնդիրն է։ Փառք Աստծո այսօր որևէ տարաձայնություն չկա՝ գոնե մեր քաղաքական ուժի և Հայաստանի դիրքորոշման միջև: Այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել այս ծրագրի շրջանակներում, մենք համագործակցելու ենք»,- ասել է նա։
Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանը զերծ է մնացել ընտրություններին գնահատական տալուց և հետագա անելիքների մասին խոսելուց: Նա իր հայտարարության մեջ արձանագրել է, որ «ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում»: Եվ նշել է, որ այժմ իրենք քաղաքական խորհրդատվություններ են անցկացնում և մոտ օրերս հանրությանը կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։
Հիշեցնենք, որ այս երկու թեկնածուները շարունակելու են նախագահի պաշտոնի համար պայքարը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Երրորդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ երկրորդ փուլում չի պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին: «Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են։ Իմ անցած ուղին և մեզ քվե վստահած ընտրողի պատգամն այլ բան չեն էլ ենթադրում։ Մենք կոչ ենք անում կողմերին հանուն իշխանության մղվող պայքարը ստորադասել Արցախի անվտանգությանը և զերծ մնալ ցնցումներից, ապակայունացումից։ Պաշտոնն անցողիկ է, իսկ մեր երկրի շահը՝ մնայուն»,- ասել է նա:
Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը երրորդ է խորհրդարանում ստացած մանդատների քանակով, և նրա հայտարարության մեջ այլ ուժերի հետ համագործակցության մտադրության մասին չի հիշատակվում:
Նախագահական ընտրությունների առաջին փուլում Մասիս Մայիլյանին աջակցած Սամվել Բաբայանը, որի քաղաքական ուժը երկրորդն է լինելու մեծությամբ նորընտիր խորհրդարանում, միանշանակ չի արտահայտվել երկրորդ փուլում Մայիլյանին աջակցելու մասին: «Դեռ թող երկրորդ փուլի թեկնածուները հայտարարեն, տեսնենք՝ երկրորդ փուլ լինելո՞ւ է, թե՞ ոչ, նոր կխոսենք»,- ասել է նա: Ի պատասխան այն խոսակցությունների, որ Մասիս Մայիլյանը մտադիր է հրաժարվել երկրորդ փուլից, նա ասել է. «Իմ կարծիքով, արդեն պիտի հայտարարած լիներ, որ չի ուզում մասնակցի երկրորդ փուլին, ինչքան ես գիտեմ: Բայց սպասենք, կհայտարարեն, էլի»: «Ապրիլի 7-ին կհայտարարեն վերջնական արդյունքների մասին, սպասենք այդ օրվան, որից հետո կասենք՝ և՛ ընտրությունների գնահատականը կտանք, և՛ նաև կասենք մեր դիրքորոշումը՝ ում կաջակցենք կամ չենք աջակցի, թե ընդհանրապես ձեռնպահ կմնանք: Իսկ եթե լավ խելոք լինես, ձեռնպահ կմնաս, չէ՞»,- հավելել է նա: Նա նաև տեսականորեն չի բացառել խորհրդարանում կոալիցիայի հնարավարությունը «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» դաշինքի հետ. «Եթե մեր պայմաններն ու իրենցը համընկնեն՝ ոնց աշխատել, ինչպես անել, կխոսենք»:
Դավիթ Իշխանյանը, ով նախագահի թեկնածու էր առաջադրվել ՀՅ Դաշնակցության կողմից, զերծ է մնացել մեկնաբանելուց, թե ում իրենց քաղաքական ուժը կաջակցի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Խորհրդարանում հնարավոր համագործակցության հարցին նա անորոշ պատասխան է տվել: «Խորհրդարանը քաղաքական մարմին է, և պետք է տեսնենք օրենսդիրների, որոնք ունեն փորձ կամ փորձառություն, պետք է տեսնենք քաղաքական գործիչների։ Ցավոք սրտի, մեր խորհրդարան անցած կուսակցությունների շարքում չեմ տեսնում այն պատկերը, որ կարող է արտացոլել մեր խնդիրների հանգուցալուծման տեսլականը»,- ասել է Իշխանյանը:
Խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժը՝ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը, դեռևս միայն կարճ գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որում ասվում է. «Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և վստահեցնում, որ մենք հետամուտ ենք լինելու քարոզարշավի ընթացքում ներկայացրած ծրագրի իրականացմանը»։
Այսպիսով, քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս չի հայտարարել նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին աջակցելու հստակ մտադրության մասին, և միայն Վիտալի Բալասանյանն է միանշանակ հայտնել, որ չի աջակցի ոչ մեկին: Ինչ վերաբերում է ԱԺ-ում հնարավոր կոալիցիաներին, առաջատար, սակայն խորհրդարանական մեծամասնության համար ոչ բավարար ձայներ ունեցող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» դաշինքը ձգտում է համագործակցության, իսկ ուժերից ոչ մեկը հստակ չի մերժել առաջարկը, բացառությամբ թերևս «Արդարություն» կուսակցության: Ուստի, Արցախում դասավորվող ներքաղաքական խճանկարը դեռ հստակ չէ, առջևում բանակցություններ են:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում գործեր են հարուցվել՝ ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ 2020թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի...
- Ղարաբաղյան կարգավորման ինչ մոտեցում է ընտրել արցախցին Արձանագրենք, որ ո՛չ քաղաքական ուժերը, ոչ էլ նախագահի թեկնածուները պատրաստ չեն Ղարաբաղյան կարգավորաման համատեքստում...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. համապետական ընտրություններն Արցախում «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ զրուցել ենք մարտի 31-ին...
- Արցախում ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին. դիտորդների գնահատականները Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել...
- Հայաստան-Արցախ հարաբերություններ. ո՞ր տարբերակն ընտրեց արցախցին Ի տարբերություն նախագահի թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի՝ գրեթե նույնական մոտեցումներին,...
այլ նյութեր այս թեմայով
- Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի ֆինանսերի նախարար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի...
- Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետնախարարին Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու...
- Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ քննարկվել են հումանիտար և սոցիալական հարցեր Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝...
- Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական...
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
-
16:19
Ջրի սակագինը կարող է նորից թանկանալ
-
15:29
Չինաստանը կոչ է արել ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից
-
15:04
Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. համայնքի ղեկավար
-
14:56
Մեկ շաբաթում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք
-
14:39
Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
-
14:26
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:36
Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին դուրս բերել զինված ուժերը երկրի «օկուպացված» տարածքներից
-
12:27
ՄԻՊ-ը առաջարկություններ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
-
11:48
Ինչո՞վ է նախընտրելի հանգիստը Թունիսում
-
10:18
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ
-
10:08
Լարվածությունը պահպանվում է․ Արցախի ՊՆ
-
10:02
Միջուկային զենքը տեղ չունի Իրանի քաղաքական դոկտրինայում. Իրանի ԱԳ նախարար
-
09:21
Համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող նավերին մուտք գործել Բոսֆոր
-
08:44
ՌԴ ՊՆ-ն նույնպես հաստատել է, որ Սոթքում հայ զինծառայող է վիրավորվել
-
21:53
Հայաստանի շախմատի հավաքականը պարտվեց Ուզբեկստանի թիմին
-
21:15
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը. ՀՀ ՊՆ
-
20:45
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան
-
18:04
Տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստը լավատեսություն է ներշնչում, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. ՀՀ վարչապետ
-
13:11
Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
-
10:54
Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:45
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
16:16
Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է. Արցախի նախագահ (տեսանյութ)
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
20:38
Խաչիկ գյուղի բնակչին երեք ադրբեջանցիներ, նրա կամքին հակառակ, տեղափոխել են Նախիջևան, իսկ հետո վերադարձրել․ ՔԿ
-
18:11
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է՝ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը․ ՀՀ ԱԳՆ
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
18:58
Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 1,54 կմ/ժ