ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուորլիքը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

panorama.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տևական խաղաղության հասնելու համար պատրաստ են աշխատել Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ: Այս մասին այսօր ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Վերջինս հույս է հայտնել, որ դեկտեմբերի 8-9-ին Հանբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում համանախագահներին կհաջողվի կազմակերպել  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ըստ նրա՝ այդ հանդիպմանը կողմերը կարող են քննարկել կարևոր, առանցքային հարցեր, հատկապես Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը: 

«Մենք շարունակում ենք աշխատել նախագահների հետ՝ հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու համար»,- ասել է Ուորլիքը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: