ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովան էլ է նահանջո՞ւմ ծայրահեղ արևմտամետությունից

Մոլդովայի նոր նախագահ է ընտրվել Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը՝ հավաքելով ձայների 52%-ը: Նորընտիր նախագահն իր նախընտրական արշավում աչքի է ընկել Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացման կոչերով:

Մոլդովայի ժողովրդի ընտրությունը կարելի է դիտարկել որպես Արևելյան գործընկերության տարածքում քաղաքական վեկտորների վերադասավորման որոշակի ազդակ: Փորձենք դիտարկել նման ընտրության պատճառները, հնարավոր հետևանքներն ու ընդհանուր միտումներն ԱլԳ տարածքում:

Անձերի գործոն

Պետք է նշել, որ մոլդովական հասարակությունում եվրոպական և ռուսական ուղղությունների կողմնակիցների քանակը գրեթե հավասար է: Մոլդովայի պարագայում ընտրությունների նման արդյունքներն ու եվրոպամետ ուժերի պարտությունը որոշ չափով պայմանավորված է անձերի գործոնով: Խնդիրն այն է, որ չնայած եվրաինտեգրման բավական մեծ տեմպերին, այդ թվում վիզային ռեժիմի ազատականացմանն ու Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, եվրոպամետ ուժերի իրականացրած ներքին քաղաքականությունը հասարակության դժգոհության մեծ տեղիք է տվել: Այս ընթացքում ականատես եղեք պետական բյուջեից մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի կորստի, կոռուպցիոն մի շարք սկանդալների, օլիգարխիկ շրջանակների լիազորությունների մեծացման: Քաղաքական մի շարք գործոններ հաշվի առնելով՝ եվրոպական կողմը շատ դեպքերում զերծ էր մնում այս երևույթներին սուր արձագանք տալուց կամ մեղավորների հանդեպ պատիժներ կիրառելուց: Արդյունքում մոլդովացի ժողովրդի՝ եվրաինտեգրման և եվրոպական արժեքների հետ կապված ակնկալիքների զգալի մասն այդպես էլ չարդարացավ: Երկրում տեղի ունեցած մի շարք ցույցերի, բողոքի ակցիաների ֆոնին իշխանության եկավ ընդդիմությունը, որն ակտիվորեն քննադատում էր այսպես կոչված եվրոպամետների բացթողումները:

Քաղաքական կուրսի կտրում փոփոխությո՞ւն

Դրա հետ մեկտեղ՝ այսօր Մոլդովայում արտաքին կուրսի կտրուկ փոփոխություն ակնկալելը միամտություն է: Անկախ նրանից, որ նորընտիր նախագահը համարվում է ռուսամետ գործիչ և աչքի է ընկնում ռուս-մոլդովական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ ելույթներով, Մոլդովան հազիվ թե շեղվի եվրաինտեգրման ուղուց: Այդ հարցում մեծ դեր են խաղում միաժամանակ մի քանի գործոններ՝ Ռումինիայի մեծ ազդեցությունը Մոլդովայի տնտեսության և քաղաքականության վրա, ԵՄ-ից ստացվող ֆինանսական և տնտեսական մեծ աջակցությունը, եվրաինտեգրման ներքո տեղի ունեցող բարեփոխումների դրական ազդեցությունը կյանքի տարբեր ոլորտների վրա, մերձդնեստրյան հակամարտության չկարգավորված լինելը և այլն:

Այս ամենը կստիպի նոր իշխանություններին հնարավորինս զգուշավոր լինել իրենց արտաքին քաղաքականության մեջ և փորձել մեկտեղել իրենց «ռուսամետ» հայացքներն ու «եվրաինտեգրման» իրականությունը: Ուստի եթե Դոդոնի օրոք տրամաբանական է ակնկալել Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման որոշակի փորձեր և քայլեր, այնուամենայնիվ ոչ ի հաշիվ ԵՄ հետ հարաբերությունների և գրանցված առաջընթացի:

Տարածաշրջանային միտումներ

Արևելյան գործընկերության տարածաշրջանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, այդ թվում Վրաստան-Ռուսաստան հակասությունները, ուկրաինական ճգնաժամը որոշակի «դաս» ծառայեցին թե՛ ԱլԳ երկրների, թե՛ Արևմուտքի և Ռուսաստանի համար: Արդյունքում՝ ակնհայտ դարձավ, որ երկու բևեռների միջև ընտրության առջև կանգնեցնելը և կտրուկ շարժումները դեպի այս կամ այն կողմ ծանր հետևանքներ են ունենում թե՛ առանձին երկրի, թե՛ ողջ տարածաշրջանի համար:

Վրաստանում ծայրաստիճան արևմտամետ Սահակաշվիլուն փոխարինելու է եկել Իվանիշվիլու հիմնադրած քաղաքական ուժը, որն իր գերակայությունը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, այսօր շարունակում է բանակցությունները ԵՄ-ի հետ և պատրաստվում երկկողմ հարաբերությունների իրավական հիմք ապահովող նոր փաստաթղթի ստորագրմանը: Այդ մասին բարձրաձայնեցին արևմտյան որոշ գործիչներ ու տեսաբաններ, այդ թվում Հենրի Քիսսինջերը, ով իր վերջին հարցազրույցներից մեկում խոսում է այն մասին, որ Ուկրաինան չպետք է զուտ եվրոպական լինի, այլ կամուրջ ծառայի ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Մասամբ, այդ քաղաքականությանն էր ուղղված նաև ԵՄ կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումը՝ գործընկերների հանդեպ առավել տարբերակված մոտեցում ցուցաբերելու և գործընկերների ցանկություններն ու յուրահատկությունները հաշվի առնելու սկզբունքների խորացմամբ:

Ուստի ոչ վաղ անցյալի դասերը ցույց են տալիս, որ ԱլԳ երկրները չպետք է կանգնեն սևի և սպիտակի ընտրության առջև, հակառակ դեպքում տուժում են ոչ միայն իրենք, այլև բոլոր դերակատարները:

 

Ուստի ամփոփելով կարող ենք նշել, որ Դոդոնի հաղթանակը ոչ թե եվրոպամետության պարտությունն էր Մոլդովայում, այլ ռացիոնալիզմի հաղթանակը: Տարածաշրջանն ուժեղ ցնցումներից հետո ձգտում է կայունացման, իսկ բանալին հավասարակշռված համագործակցության մեջ է, այսպես կոչված՝ «և-և» սկզբունքի: Եվ այս առումով ԱլԳ անդամ երկրները մեծ անելիք ունեն փորձի փոխանակման և կատարած սխալները չկրկնելու հարցում, ինչին կարող է նպաստել նաև Մոլդովայի ԱԳ նախարարի ընթացիկ այցը Հայաստան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: