Լոզանի պայմանագիրը սուրբ գիրք չէ. Էրդողանը պահանջում է վերանայել այն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանում հաշտվել իրականության հետ: Նա կրկին հիշել է Լոզանի պայմանագիրը (1923 թվականին կնքված Լոզանի պայմանագիրը սահմանում է ժամանակակից Թուրքիայի Հանրապետության սահմանները: Պայմանագրի համաձայն` Թուրքիան հրաժարվում էր Օսմանյան կայսրության մյուս հատվածների նկատմամբ իր պահանջներից), որի մասին աղմկահարույց հայտարարություներ էր արել ընդամենը մեկ ամիս առաջ: Էրդողանը պնդում է, որ Լոզանի պայմանագիրը պետք է վերանայվի և այն պետք է բանակցությունների առարկա դառնա: Էրդողանը կարծում է, որ Լոզանի պայմանագիրը «ոչ սուրբ գրություն է, ոչ էլ սուրբ գիրք», հետևաբար, այն կարող է վերանայվել՝ «Թուրքիայի համար ավելի լավ գործարք ապահովելու լույսի ներքո»: Այս մասին Էրդողանը հայտարարել է նախագահական նստավայրում «Թուրքիայի նոր անվտանգության ոգին» խորագրով անցկացված համաժողովի ժամանակ, հայտնում է Protothema կայքը՝ հղում անելով թուրքական Cumhuriyet պարբերականին:
«Մենք այն ազգի ժառանգներն ենք, ում տարածքները հասել են 22 միլիոն կիլոմետր քառակուսու: Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից առաջ մենք 3 միլիոն կիլոմետր տարածք ունեինք, ինչը շարունակեց կրճատվել, և այսօր մենք 780 հազար կիլոմետր տարածք ունենք: Լոզանի պայմանագրով մեր 3 միլիոն կիլոմետրից մեզ մնաց 780 հազարը: Նրանք հողը տարան ուղիղ մեր քթի տակից և հպարտանում են դրանով: Այսքանից հետո նրանք հայտարարում են, թե մենք հաջողությամբ դուրս եկան պայմանագրից: Ինչպե՞ս կարելի է հողեր հանձնելը հաջողություն համարել», - վրդովվել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանին չի մտահոգում նաև այն հանգամանքը, որ Լոզանի պայմանագրի վերանայումը կարող է դժգոհություններ առաջացնել: «Մենք գիտենք, որ սա կարող է հակասել շատերի շահերին, բայց մենք առաջ ենք շարժվելու այս ուղղությամբ», - ասել է Էրդողանը:
Ավելի ուշ Էրդողանը բաց տեքստով հայտարարել էր, որ Թուրքիայի «ֆիզիկական սահմանները չեն համապատասխանում նրա սրտի սահմանների հետ»: Թուրքիայի նախագահը, հիշեցնելով Թուրքիայի Ազգային ուխտի (քեմալականների «անկախության պայքարի ծրագիր», որն իրականում արտացոլում էր քեմալական շարժման ազգային քաղաքականության հիմնական սկզբունքները) մասին, նշել է, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել այնպիսի տարածաշրջանների և երկրների հանդեպ, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը, Բոսնիան, Վրաստանը, Ուկրաինան, Բալկանները, Հյուսիսային Աֆրիկան և «մյուս եղբայր տարածաշրջանները»: Էրդողանը փաստացի հայտարարել է այս տարածքների նկատմամբ ժամանակակից Թուրքիայի հավակնությունների մասին. «Սրանցից մենք կհրաժարվենք այն օրը, երբ կհրաժարվենք մեր անկախությունից և ապագայից»:
Էրդողանը Լոզանի պայմանագրից դժգոհել էր հոկտեմբերին: Բայց հատկանշական է, որ Էրդողանի ներկայացրած պահանջները գնալով աճում են: Եթե հոկտեմբերին Էրդողանը հայտարարում էր, որ «1914 թվականին մեր տարածքները կազմում էին 2.5 միլիոն քառ/կմ», ապա այսօր՝ ընդամենը մեկ ամիս անց, այդ տարածքները Էրդողանի թեթև ձեռքով դարձել են 3 միլիոն: Միևնույն ժամանակ Էրդողանը, փաստորեն, հետևողականորեն ընդգծում է պայմանագրի վերանայման անհրաժեշտությունը: Եթե հոկտեմբերին Էրդողանն իր դժգոհությունն էր հայտնում, ապա այսօր պահանջում է վերանայել Լոզանի պայմանագիրը՝ անգամ մատնանշելով 2023 թվականը որպես հնարավոր վերջնաժամկետ:
Ընդ որում, հենց Լոզանի պայմանագիրը վերանայելու խնդրով է Էրդողանը փորձում արդարացնել իր ռազմական գործողությունները հարևան երկրներում: «Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան հեռու մնա Սիրիայից և այլ երկրներից: Արդյո՞ք այս տարածաշրջաններում խաղաղություն կլինի», - Էրդողանի փիլիսոփայական հարցադրումները մեջբերում է Greek Reporter-ը: «Սևրի պայմանագրով (1920) Թուրքիան բաժանվեց 7-8 մասերի: Թուրքիան չի ընդունում այն երկակիությունը, որով ձևավորվեցին այսօրվա սահմանները: Լոզանի պայմանագրի շուրջ քննարկումները պետք է մեկնարկեն հենց այս կետից», - հայտարարել է Էրդողանը:
Ինչ խոսք, սա լիովին տեղավորվում է իշխող ԱԶԿ-ի արտաքին քաղաքական մոդելից բխող Էրդողանի ծավալապաշտական քաղաքականության շրջանակներում:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 1,54 կմ/ժ