ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն Թուրքիային մերժելու համարձակություն կունենա՞

cont.ws

ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 15-16-ը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Թուրքիայի հետ հարաբերություններն՝ այդ թվում նաև Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների ժամանակավոր սառեցումը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Բրյուսելում իր դիվանագիտական աղբյուրը:

Նշենք, որ Եվրախորհրդարանում նոյեմբերի 22-ին կայացած «ԵՄ-Թուրքիա հարաբերություններ» խորագրով նիստի ժամանակ կոչ է արվել կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները: «Թուրքիային հասցեագրված մեր ուղերձը չափազանց հստակ է. անդամակցության մասին բանակցությունները պետք է սառեցվեն անհապաղ»,- հայտարարել է Եվրոպական խորհրդարանի աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցություն խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասի ղեկավարությունն ինչպես նաև Եվրահանձաժողովն այս հարցում դեռևս հստակ դիրքորոշում չեն նշում: Բրյուսելում, ըստ ամենայնի, հակված չեն խզելու Թուրքիայի հետ կապերը: Այսպես, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին  հայտարարել է, որ կիսում է պատգամավորների մտավախությունները, սակայն վստահ է, որ ԵՄ պետք է շարունակի Թուրքիայի հետ երկխոսությունը, քանի որ դա միակ ուղին է Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդման համար: Մոգերինին ընդգծում է, որ ԵՄ համար Թուրքիայի հետ համագործակցությունը կարևոր է հատկապես ահաբեկչության դեմ պայքարի և միգրացիոն խնդիրներում: Այս առումով նշենք, որ ԵՄ կողմից Անկարայի նկատմամբ կոշտ դիրքորոշման ընդունումը կարող է հանգեցնել Թուրքիա-ԵՄ միգրացիոն գործարքի խզմանը, ինչը ոչ միայն ավելի կսրի ԵՄ-ում առկա միգրացիոն ճգնաժամը, այլ նաև բավականին կթուլացնի Եվրոպայի անվտանգությունը: Նշենք, որ Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակելու օգտին հանդես է գալիս նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով համարվում  ԵՄ առաջին ջութակը: Թերևս Թուրքիայի ԵՄ անդամակցության նկատմամբ ԵՄ երկրներից առավել կոշտ դիրքորոշում է ընդունել Ավստրիան, որն առավել շատ է տուժում Թուրքիայի կողմից միգրացիոն գործարքի ոչ ամբողջական իրականացումից:

Նշենք, որ բանակցությունների սառեցման վերաբերյալ ԵԽ վեց քաղաքական ուժերի կողմից պատրաստված առաջարկը քվեարկության կդրվի նոյեմբերի 24-ին: Չնայած Եվրախորհրդարանի որոշումն ունի ուղղակի խորհրդատվական բնույթ, սակայն կարող է լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի եվրոպական հեռանկարների համար: Եվրախորհրդարանի որոշումն ենթադրում է, որ Թուրքիայի հետ բանակցություններում նոր գլուխներ չեն բացվելու, ինչը բանակցությունների փաստացի կասեցում է նշանակում: Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը կարող է պաշտոնապես դադարեցվել միայն եթե մահապատիժը վերականգնվի:

Այս համատեքստում հատկանշական է էրդողանի օրերս արած հայտարարություն այն մասին, որ Թուրքիան կարող է միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Սա կարելի է բնութագրել որպես Բրյուսելին ուղղված Անկարայի հերթական սպառնալիք. ԵՄ կողմից վերջին շաբաթների ուժեղացած քննադատության պայմաններում Էրդողանը սպառնում է անցնել ԵՄ հետ այս պահին բավականին բարդ հարաբերություններ ունեցող ռուսական ազդեցության ճամբար: Փորձագետների կարծիքով Բրյուսելին սա ավելի քիչ է մտահոգում, քան միգրացիոն գործարքի խզումը, քանի որ Անկարան այժմ իրականացնում է սեփական անկախ քաղաքականությունը և ՇՀԿ անցնելու դեպքում դժվար ռուսական ազդեցություն կրի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: