Շվեդիայում հայերին վիրավորած թուրք գործիչը դատարանում ներողություն է խնդրել
Նախորդ տարի ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հակահայկական արտահայտություններ հնչեցրած թուրք գործիչ Բարբարոս Լեյլանի նկատմամբ դատական հայց է ներկայացվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «ANF» գործակալությանը:
Շվեդիայում լեգալ գործունեություն իրականացնող թուրքական ազգային ասոցիացիայի արդեն նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանին, ով հանրահավաքի ընթացքում օգտագործել էր «շուն հայերը պետք է զգուշանան, մահ` հայ շներին» արտահայտությունը, նախօրեին դատարանում ցուցմունք է տվել:
Լեյլանին, մեկնաբանելով իր այդ հայտարարություններն, ասել է, թե իբր հանրահավաքի օրը «վատ ինքազգացողություն է ունեցել, հոգեբանական ծանր վիճակում է եղել և ելույթ է ունեցել առանց նախապես պատրաստված տեքստի»: Փորձելով արդարանալ՝ Լեյլանին պնդել է, թե իբր «շուն» բառը ասել է, ոչ թե «խաղաղասեր, այլ ահաբեկչությանը սատարող» հայերին մեղադրելու նպատակով:
Իսկ ցուցմունքի վերջում դատավորի այն հարցին, թե մեղադրյալը ավելացնելու բան ունի, թուրք գործիչը ասել է. «Ներողություն եմ խնդրում»:
Դատախազը, նշելով, որ Լեյլանիի օգտագործած արտահայտությունը էթնիկ խմբի նկատմամբ ատելություն հրահրող հանցագործություն է, վերջինիս համար պահանջել է պայմանական ազատազրկում և տուգանք:
Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:
Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 9-ին Ստոկհոլմում տեղի ունեցած ցույցի տեսանյութը հեռարձակվել էր շվեդական հեռուստալիքներից մեկով և մեծ քննադատության էր արժանացել, ինչից հետո Լեյլանին նշել էր, որ այդ ամենն ասել էր պահի ազդեցության տակ, և դրանք չի կարելի դիտարկել որպես սպառնալիքներ:
Սակայն նրա արդարացումը, միևնույն է, չէր ընդունվել: Բարբարոս Լեյլանին ստիպված է եղել հրաժարական տալ իր զբաղեցրած պաշտոնից:
Բացի այդ դեպքից հետո Ստոկհոլմում գործող շուրջ 50 հայկական, քրդական և շվեդական կազմակերպություններ դիմել էին դատախազություն՝ պահանջելով պատժել Լեյլանիին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 3,6 կմ/ժ