ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ հագնել ամանորյա գիշերը ցուցամոլ Աքաղաղին սիրաշահելու համար

2017 թվականն, ըստ չինական հորոսկոպի, Հրե Աքաղաղի տարի է: Տարվա խորհրդանիշը բավականին վառ և էքսցենտրիկ է, ուստի մեզինց էլ սպասում է նույնը: Ամանորյա գիշերվա համար կերպար ընտրելիս պետք է հաշվի առնել այդ հանգամանքը:

Իհարկե Հրե Աքաղաղի տարում նախընտրելի է կարմիր գույնը և նրա երանգները, սակայն ամանորյա գիշերը բնավ պարտադիր չէ հագնել կարմիր զգեստ: Հիշե՛ք, որ Աքաղաղը գույնզգույն է, ուստի տարվա խորհրդանիշը հաստատ չի նեղանա, եթե դուք այլ գույնի զգեստ ընտրեք՝ թեկուզ և սպիտակ:

Ամանորյա գիշերը ցանկալի է կրել կերպասե, մետաքսե կամ թավշե գործվածքներից թեթև, եթերային, ռոմանտիկ զգեստներ: Ողջունելի են հագուստի վրա տարբեր փայլերը, ինչպես նաև վառ գույներով ասեղնագործությունները, ժապավենները և փետուրները:

Ամանորյա գիշերը զարդեր ընտրելիս ցանկալի է նախապատվություն տալ բնական քարերին, ոսկուն և մարգարիտներին: Դիմահարդարման, սանրվածքի և եղունգների հարդարման հարցում Աքաղաղն այդքան էլ պահանջկոտ չէ. կարևորը, որ դրանք համապատասխանեն ձեր ամանորյա կերպարին և ընդգծեն ձեր բնական գեղեցկությունը:

Տղամարդկանց խորհուրդ է տվում 2017 թվականը դիմավորել դասական կոստյումով, նախընտրելի գույներն են սևը, մուգ գինեգույնը և կապույտը:

Նշենք, որ ամանորյա գիշերն արտաքին հարցով Աքաղաղը միանգամայն տարբեր ակնկալիքներ ունի աստղակերպի յուրաքանչյուր նշանից: Այսպես, Խոյերին խորհուրդ է տրվում ամանորյա գիշերը դիմավորել կարմիր երանգի և առավելագույնս փակ զգեստով: Ցուլերից տարվա խորհրդանիշը սպասում է ուղղակի արտասովորություն՝ ընդ որում ոչ միայն կերպարում, այլ նաև պահվածքում: Երկվորյակներին ևս ամանորյա գիշերը խորհուրդ է տվում դիմավորել կարմիր զգեստով կամ աքսեսուարներով: Խեցգետիններից Աքաղաղը սպասում է դիմակահանդեսային կերպարներ, իսկ Առյուծները կարող են 2017 թվականը դիմավորել այնպես, ինչպես ցանկանան. Աքաղաղն այս հարցում նրանց ազատություն է տվել: Կույսերն ամանորյա գիշերը ցանկալի է լինեն հնարավորինս կանացի և ընտրեն հանգիստ գույներով զգեստներ: Կշեռքներն իրենց ամանորյա կերպարում կարող են շեշտը դնել հակադրությունների վրա, իսկ Կարիճներին տարվա խորհրդանշի բարեհաճությունը ստանալու համար հարկավոր է գործի դնել ֆանտազիան: Աղեղնավորները կարող են  ամանորյա գիշերը դիմավորել վամպ-կնոջ կերպարով, իսկ Այծեղջուրներից պահանջվում է լինել ինքնատիպ և ընդգծել գեղագիտական ճաշակը: Ջրհոսներին խորհուրդ է տվում ամանորյա գիշերը զերծ մնալ կարճ զգեստներ կրելուց և անպայման փակել ծնկները: Աքաղաղի բարեհաճությունը ստանալու համար Ձկները պետք է 2017 թվականը դիմավորեն նոր հագուստով՝ ցանկալի է հանգիստ գույների մեջ:

Քանի որ Աքաղաղը վախենում է կատվազգիներից, ամանորյա գիշերը խորհուրդ չի տվում վերջիններիս անգամ փոքր-ինչ հիշեցնող փրինթով հագուստ կրել: Ամեն դեպքում ամանորյա կերպար ընտրելիս հիշեք, որ տարվա խորհրդանիշը բավականին ցուցամոլ և ինքնավստահ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    28°  15° 
    28.05.2024
    29°  16° 
    29.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: