ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչը տապալեց Օլանդի կարիերան

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել 2017թ. գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին:

Իր խոսքում գործող նախագահն ընդգծել է, որ արել է հնարավոր ամեն բան 2012թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումները կյանքի կոչելու համար:

Դրանց թվում են, նրա կարծիքով, ֆրանսիական սոցիալական մոդելի կատարելագործումը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում Ֆրանսիայի առաջատար դերը, դպրոցական կրթության բարելավումը, ժողովրդավարական ազատությունների ամրապնդումը, գենդերային հավասարությունների ամրապնդումը, խտրականության դեմ պայքարը:

Սակայն, միևնույն ժամանակ, ֆրանսիայի ղեկավարը խոստովանել է, որ աշխատանքում թույլ է տվել նաև սխալներ: Ուստի նա լիովին գիտակցում է, թե Սոցիալիստական կուսակցության կողմից իր թեկնածության առաջադրումն ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների վրա: Նա պարզաբանել է, որ հստակ պատկերացնում է իրավիճակը, այս որոշումը կայացրել է ամենայն պատասխանատվությամբ և ընդգծել  է, որ խոսքը «ոչ թե անձի, այլ երկրի ապագայի մասին է»:

«Ես արդեն այսօր հասկանում են վտանգը՝ կապված ոչ բավարար աջակցության հնարավորության հետ, դրա համար որոշել եմ, որ չեմ առաջադրի իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին»,- ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է Ֆ. Օլանդը, - «Աշխարհը, Եվրոպան, Ֆրանսիան իմ ղեկավարման ընթացքում լուրջ մարտահրավերների են առերեսվել: Այս դժվարին պայմաններում ցանկանում էի պահպանել ազգային միասնությունը»:

Ուշագրավ է, որ Ֆրանսիայի պատմության մեջ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի գործող նախագահը հրաժարվում է վերընտրվելու փորձից։ Սակայն Օլանդի վարկանիշը մեծ անկում է ապրել՝ վերջին ամիսներին հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշների:

RBK-ի վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի 85 տոկոսը սարսափելի  դժգոհ է Օլանդի վարած քաղաքականությունից, և ընդամենը ֆրանսիացիների 5-7 տոկոսն է հավանություն տալիս նրա գործունեությանը:

Հիշեցնենք, որ Օլանդի վարկանիշի կտրուկ անկում նկատվեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին, երբ տեղի ունեցավ հայտնի փարիզյան ահաբեկչությունը, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ մահացան: Իսկ այս տարվա հուլիսին տեղի ունեցած Նիցցայի ողբերգությունն արդեն չնչին շանսեր տվեց Օլանդին հետագա պայքարի համար:

Elabe-ն հրապարակել էր վերջին հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ ո՛չ Օլանդը, ո՛չ նրա կառավարության ղեկավար Մանուել Վալսը նույնիսկ երկրորդ փուլ չէին անցնի: Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու սոցիալիստների կողմից ներկայացված թեկնածուն, սակայն ըստ փորձագետների, նրա հաղթանակը գրեթե անհավանական է:

Ըստ կանխատեսումների՝ կհաղթի «Հանրապետականների» թեկնածու, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը՝ 30% արդյունքով, իսկ երկրորդ տեղում ամենայն հավանականությամբ կլինի «Ազգային ճակատի» առաջնորդ, ծայրահեղական Մարին Լը Պենը, ինչը կնշանակի ընտրությունների երկրորդ փուլ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: