ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը հստակ դրսևորումներ ունեցավ. Մարգարով

panorama.am

Ամփոփելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016 թվականին առկա փոխհարաբերությունները՝ պետք է նկատել, որ մենք ունենք ոչ միայն ռազմական համագործակցության ընդհանուր ձևաչափեր, այլ շատ կոնկրետ դրսևորումներ, որոնք վերջին ժամանակաշրջանում ավելի են ակտիվանում: Այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության պետ, ԱՊՀ երկրների ինստիտուտների հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Եթե մենք անցյալում խոսում էինք 200 մլն վարկի մասին, այսօր կարող ենք նշել, որ այն ունի կոնկրետ դրսևորումներ՝ այսինքն կոնկրետ ռազմամթերք և զենք է մուտք գործում Հայաստան: Բացի այդ, մենք խոսում ենք այն համագործակցության մասին, որը տարածաշրջանային խնդիրները նվազեցնելու, զսպելու նպատակ է հետապնդում: Դա ևս մեկ անգամ վերաձևակերպում գտավ միասնական ռազմական խմբի ձևավորման շրջանակներում: Կան համագործակցության դրսևորումներ հակաօդային պաշտպանության համակարգերի բնագավառում, ռազմաօդային ուժերի պարագայում», - նշել է Մարգարովը:

Քաղաքագետը հավելել է. «Ռազմական համագործակցության շարունակումը մենք կարող ենք տեսնել ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացման համատեքստում: Այստեղ պետք է գաղափարից անցնել հստակ գործողության: Մասնավորապես, Գյումրիում կարող է ի հայտ գալ այն համալիրը, որը կունենա և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ սոցիալական նշանակություն»:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությանը, որը 2015-ին անկում էր ապրում՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, նավթի գների անկմամբ, այս տարի այն դրական միտումներ է արձանագրել՝ համենայն դեպս վերլուծված կես տարվա տվյալներով: «Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ մոտ 50 տոկոսով ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը, երկրների միջև ընդհանուր շրջանառությունն ավելացել է մոտ 20 տոկոսով», - նշել է Մարգարովը՝ հավելելով, որ Ռուսաստանը շարունակում է հանդես գալ որպես հետաքրքիր գործընկեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: