Ինչպե՞ս ճիշտ ընտրել և մատուցել նվերը
Budsies
Նվերներ ստանալու և հանձնելու արարողությունը կազմում է ամանորյա տոների անբաժան մասը և ապահովում է մեր տոնական տրամադրությունը: Սակայն հաճախ մեզ համար դժվար է լինում նվերի ընտրության հարցում արագ և ճիշտ կողմնորոշվել: Եթե դուք դասվում եք այդ մարդկանց շարքին, ապա պետք է ձեզ ուրախացնենք. սա խնդիր է, որ բազմիցս ուսումնասիրվել է հոգեբանների կողմից և առաջարկվել են մի շարք լուծումներ: Հոգեբանների կողմից առաջարկվող լուծումների շարքում են.
- Անցկացված ուսումնասիրությունները պարզել են, որ հաճախ նվերի սխալ ընտրությունը պայմանավորված է լինում նրանով, որ նվեր ընտրողը կենտրոնանում է միայն նվերի հանձման պահի վրա (որ նվերի արտաքին տեսքը լինի տպավորիչ և գրավի ստացողին), իսկ նվեր ստացողի համար կարևոր է, թե հետագայում որքան կիրառելի է լինելու այդ նվերն իր համար: Ուստի, նվեր ընտրելիս կենտրոնացեք ոչ թե նվերի տեսքի, այլ դրա կիրառելիության վրա:
- Նվեր ընտրելուց առաջ փորձեք մտովի վերհիշել, թե տվյալ անձը երբևէ ձեր ներկայությամբ բարձրաձայնել է նրա մասին, թե ինչի կարիք ունի և ինչ է պատրաստվում գնել իր համար: Այս ճանապարհով շարժվելիս դուք ոչ միայն չեք սխալվի նվերի ընտրության հարցում, այլ նաև ձեր նվերով տվյալ անձին ցույց կտաք, թե որքան ուշադիր եք նրա հանդեպ:
- Հաճախ մի քանի անձի համար միաժամանակ նվեր ընտրելիս մենք կենտրոնանում ենք, որ նվերները լինեն տարբեր, ինչով էլ պայմանավորված հաճախ սխալ ընտրություն ենք կատարում: Հոգեբանները կարծում են, որ ընկերների համար միևնույն նվեր ընտրելն առավել քան նորմալ է և այս դեպքում նույնպես անհրաժեշտ է առավելապես կենտրոնանալ նվերի կիրառելիության վրա:
- Հոգեբանները խորհուրդ են տալիս թանկարժեք նվերը չմատուցել փոքր նվերի հետ: Պատճառը պարզ է. այդ դեպքում դուք ուղղակի ստացողի աչքերում արժեզրկում եք ձեր նվերը:
- Նվերի փաթեթավորումն այնքան կարևոր է, որքան ճիշտ նվերի ընտրությունը: Անկախ նրանից, թե ինչ չափի է ձեր նվերը, այն մատուցելուց առաջ հոգ տարեք, որ նվերը գեղեցիկ փաթեթավորված լինի: Դա ոչ միայն ավելի հետաքրքիր է դարձնում նվերի հանձման արարողությունը, այլ նաև նվեր ստացողին հուշում, որ դուք հետևողական և ուշադիր եք եղել իր նվերի ընտրության և մատուցման հարցում:
Վերջում, թերևս, ամենակարևորը. ցանկացած նվերի ընտրություն ճիշտ է և կարող է դիմացինին հաճույք պատճառել, երբ այն մատուցվում է անկեղծ և սրտանց:
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաջորդ տարի երկու անգամ մեծացնել ամանորյա ծախսերը․ վարչապետ Փաշինյանը նշեց, որ ոչ մի հաշվաչկ չի արվել, սակայն հաջորդ տարի ՀՀ կառավարությունը կծախսի ոչ թե 271 միլիոն դրամ, ինչպես...
- Ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին:
- Ինչպե՞ս պատրաստել գլինտվեյն՝ ամանորյա տաք և անուշաբույր գինի Որոշ բաղադրատոմսերում եփելու ընթացքում համեմունքներից ավելացնում են նաև ընկուզեղեն, չամիչ և դափնու տերև:
- Տարօրինակ ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի...
- Տարբեր ժողովուրդների ամանորյա մենյուն Լեհաստանում ևս ձուկը տոնական սեղանի անպակաս մասն է, քանի որ լեհերն այն համարում են հարստության և ընտանեկան բարեկեցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
05.12.2024
0° 0°
06.12.2024
Հարցում