ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալայզացի պաշտոնյաներին թույլատրվել է նվերներ ընդունել միայն սննդի, ծաղիկների ևմրգերի տեսքով

РИА Новости

Մալայզայի նոր վարչապետ Մահաթհիր Մոհամեդը  թույլատրելէ կառավարական պաշտոնյաներին ընդունելու որպես նվեր միայն սնունդ, ծաղիկներ ևմրգեր, հայտնում  է News.am-ը` հղում կատարելով New Starits Times-ին:

Պարբերականի փոխանցմամբ՝ Մալայզիայի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտոնյաների համար նվերների ցանկը սահմանափակող նոր քաղաքականության մասին, որը անմիջապես մտնում է ուժի մեջ: Նոր որոշումը կայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
«Եթե այստեղ կա մեկը, ով ինձ համար նվեր է պատրաստել, ես այն չեմ ընդունի: Սակայն դուք կարող եք ինձ ծաղիկներ, սնունդ կամ մրգեր նվիրել՝ ոչ ավելին: Մենք կհրաժարվենք մնացած ամեն ինչից... Նույնը վերաբերում է բոլոր պետական պաշտոնյաներին: Նրանք չեն կարող ցանկացած նվեր ընդունել»,- ասել է երկրի վարչապետը: Մահաթհիր Մոհամադը նշել է, որ նրանք, ովքեր նվերներ են տալիս, «նույնքան մեղավոր են, որքան նրանք, ովքեր ընդունում են դրանք»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալայզիայի նոր վարչապետն իր կառավարման առաջին երկու շաբաթվա ընթացքում հայտարարել է մի շարք պետական գերատեսչությունների առաջիկա լուծարման ևկառավարության անդամների աշխատավարձի 10 տոկոսով կրճատման մասին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: