ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հավաքագրվել է 160 ներդրումային ծրագիր. նախարար

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ներդումների ծավալը ՀՀ-ում շատ ցածր է, այսօր դրա ծավալը համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսի շրջանակներում է: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք աշխատանք ենք տանում, որ այդ արդյունքը հասցնենք մինչև 5 տոկոսի: Բոլոր ներդրողների համար պետք է ապահովենք մեծ շուկաներ, այդ առումով կարևոր է ներդրողների պաշտպանության ինստիտուտի ներդրումը, օտարերկրյա ներդրողների համար մշակվել ու ներկայացվել է օտարերկրյա ներդումների մասին օրենքի նոր նախագիծը», - նշել է նա:

Նրա խոսքով ՝օրենքով կսահմանվեն, որ օտարերկրյա ներդրողները կստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան տեղական ներդրողները:

Սուրեն Կարայանը տեղեկացրել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրել են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար:

«Արդեն իսկ հավաքագրվել է 160 ծրագիր, որոնցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ», - ասել է Կարայանը:

Նախարարը շեշտել է, որ 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվի կամ իր գործունեությունը կընդլայնի 7 ընկերություն, որոնք մոտ 3 միլիարդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն 824 աշխատատեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: