ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406 դրամ -0,49 EUR - 402 դրամ -0,22 RUB - 6 դրամ -0,9 GBP - 461 դրամ -0,33
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

Ֆրանսիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Թուրքական «NTV.com.tr»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ դատարանի որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը:

Նշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին որևէ ուղղակի հիշատակում չկար: Սակայն, ըստ օրենքի, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր ճանաչված անձը կարող էր դատապարտվել 1 տարվա ազատազրկման և տուգանվել 40.000 եվրոյով, գրում է Ermenihaber-ը:

Ֆրանսիայի ազգային ժողովի և սենատի կողմից քվեարկությամբ ընդունված այս օրենքը հարուցել էր Թուրքիայի և Ֆրանսիայի թուրքական կառույցների դժգոհությունը: Թուրքական կազմակերպությունները դիմել էին Ֆրանսիայի սահմանադրական դատարան՝ օրենքը չեղարկելու պահանջով: Նշվում է, որ սահմանադրական դատարանն իրավունք ունի չքննարկելու նմանատիպ պահանջները: Բայցևայնպես հայցը ընդունվել էր վարույթ և թուրքական կողմի պահանջը, փաստորեն, բավարարվեց: Ֆրանսիայի սահմանադրական դատարանի այս որոշումը Թուրքիայի կողմից գնահատվել է որպես «իրավական հաղթանակ»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ևս մեկ նմանատիպ օրենք էր ընդունվել նաև Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք: Ցավոք, այդ օրենքը ևս չեղարկվեց սահմանադրական դատարանի կողմից՝ «խոսքի ազատությունը սահմանափակելու» հիմնավորմամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 2,06 կմ/ժ
14 C°
 
31°  18° 
06.10.2022
28°  15° 
07.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: