Թրամփի որդեգրած տնտեսական կուրսը մեծ փոփոխությունների կարող է հանգեցնել
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո մեծ փոփոխությունները համաշխարհային տնտեսությունում գրեթե անխուսափելի էին: Դա պայմանավորված է ոչ միայն հանգամանքով, որ Թրամփն իրեն նախորդող Օբամայի վարած կուրսի շարունակողը չէ, այլ նաև նրա նախընտրական ծրագրում ներկայացրած բավական ռադիկալ խոստումներով ու նախագահությունը ստանձնելուց հետո արդեն իսկ ստորագրած որոշումներով:
Նման հայտարարություններից թերևս կարելի է առանձնացնել Թրամփի կողմից ամերիկյան ընկերություններին ուղղակի սպառնալիքներն, որոնց համաձայն, եթե վերջիններս արտադրություն կազմակերպեն Մեքսիկայի տարածքում կամ առհասարակ, ԱՄՆ սահմաններից դուրս որևէ այլ տեղ, հարկային բեռը շեշտակի կմեծանա: Թրամփի այդ մոտեցմանն արդեն կան արձագանքներ. ամերիկյան ավտոարտադրող Ford ընկերությունը հետ է կանգնել Մեքսիկայում փոքր մեքենաների արտադրության գործարան բացելու մտքից: Բնական է, որ այս գործընթացը պետք է ունենա նաև հակառակ էֆեկտը ԱՄՆ հիմնական առևտրային մրցակիցների կողմից: Որպես վառ օրինակ, նշենք չին-մեքսիկական ներդրումային նոր համաձայնագիրը, համաձայն որի Մեքսիկայում չինական մեքենաշինության գործարան կհիմնվի 200 մլն դոլար ներդրումային ծրագրի շրջանակներում:
Որպես այս գործընթացի հետևանք կարող է հանդիսանալ մի կողմից Հյուսիսամերիկյան ազատ առևտրային գոտու (NAFTA - որի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան), մյուս կողմից Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության (TTP) ապակայունացումը: Բացի այդ, մեքսիկական տնտեսության համար սահմանափակումներ մտցնելով, Թրամփն ԱՄՆ հիմնական մրցակիցներին Ամերիկյան մայրցամաքում առավել ակտիվանալու մեծ շանսեր է տրամադրում, որից կարծես թե սկսել են օգտվել:
ԱՄՆ նոր նախագահի կողմից առաջադրված ևս մեկ, ոչ պակաս աղմկահարույց գաղափար՝ «Առաջին հերթին Ամերիկային» թեզը և դրա իրագործման թրամփյան տեսլականն այսօրվա աշխարհատնտեսական դրության խոշոր տատանման ռիսկ է պարունակում: Այդ գաղափարի համաձայն՝ ամերիկյան ընկերությունները, որոնք գործում են ԱՄՆ տարածքից դուրս, գործում են ի նպաստ այլ երկրների և օտար քաղաքացիների բարօրության: Թրամփը, մասնավորապես, սպառնում է խոշոր մաքսաչափեր սահմանել ԱՄՆ տարածքից դուրս արտադրվող ամերիկյան ապրանքների համար: Նրա մոտեցումը բացատրում է նրանով, որ ամերիկյան ընկերությունները այլ երկրի քաղաքացիներին աշխատանքով ապահովելու փոխարեն պետք է մնան ԱՄՆ-ում, այդտեղ ստեղծեն աշխատատեղեր: Նման որոշումն, իհարկե, զբաղվածության բեռի թեթևացում կապահովի՝ ունենալով կարճաժամկետ դրական հետևանք: Սակայն երկարաժամկետ կտրվածքով որոշումից սպասվող բացասական հետևանքները, կարծես թե, ավելի շատ են: Մի կողմից, հայտնի է, որ ամերիկյան աշխատուժն աշխարհի ամենաթանկ աշխատանքային ռեսուրսներից է, նույն ամերիկացու համար շատ ավելի ձեռնտու կլինի ձեռք բերել ներկրվող ամերիկյան արտադրանք ավելի էժան գնով, քան տեղում արտադրվողը՝ թանկ: Այսինքն՝ գործազրկության մակարդակի նվազմանը զուգահեռ, ԱՄՆ-ում կբարձրանա գնաճի մակարդակը: Մյուս կողմից, մինչ այս մրցունակ ամերիկյան ապրանքները համաշխարհային շուկայում կկրոցնեն իրենց մրցունակությունն՝ ի հաշիվ թանկության: Ստացվում է, որ կարճաժամկետում նման որոշումը կլուծի զբաղվածության խնդիր, երկարաժամկետ կտրվածքով առաջացնելով ԱՄՆ քաղաքացու գնողունակության և ամերիկյան արտադրանքի մրցունակության անկում: Մյուս կողմից, եթե անգամ մաքսային սպառնալիքի ներքո, Թրամփի նպատակն իրականանա, ապա որքանո՞վ է փոխլրացվող դրա դիմաց վճարվելիք գինը, այն է՝ աշխարհով մեկ ամերիկյան տնտեսվարողների ուղղակի և անուղղակի ազդեցության լծակների թուլացումը:
Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելու հետո ոչ պակաս տատանումների է ենթարկվել նաև համաշխարհային արժութային շուկան: Ավելին՝ Թրամփն արդեն հասցրել է ձեռք բերել «արժութային պատերազմ» հրահողի համբավ: Խոսքը, մասնավորապես վերաբերում է ԱՄՆ նորընտիր նախագահի այնպիսի կտրուկ հայտարարություններին ինչպիսիք են «ամերիկյան դոլարի կայունությունն է խոչընդոտում ամերիկյան արտադրության մրցունակությանը համաշխարհային շուկայում» կամ «Գերմանիայի կողմից եվրոյի արժույթի արհեստական անկումն է խոչընդոտում ԱՄՆ-ԵՄ փոխշահավետ առևտրային գոտու ստեղծմանը» և այլն, որոնց նկատմամբ ֆինանսական շուկաների արձագանքը, ինչպես ցույց է տալիս տվյալները, եղել է գերզգայուն:
Ամերիկյան աշխարհասփյուռ ընկերությունների նկատմամբ Թրամփի «վերջնագրային» որոշումները, արժութային շուկաների դեռևս շարունակվող անորոշությունը՝ կրկին պայմանավորված Թրամփի ռադիկալ հայտարարություններով, Մեքսիկայի նկատմամբ յուրօրինակ տաբուների սահմանումը, որոնք ամերիկյան մայրցամաքում աշխուժություն կապահովեն ԱՄՆ հիմնական առևտրային մրցակիցների համար, թույլ են տալիս ենթադրելու, որ գլոբալ տնտեսությանը կտրուկ փոփոխություններ են սպասվելու: Թե որ երկիրը կամ միությունը ինչ օգուտներ/վնասեր կարող է կրել այդ փոփոխություններից, դեռևս միանշանակ չեն: Միանշանակ է առայժմ Թրամփի «ԱՄՆ կրկին առաջատար տնտեսությունը» դարձնելու դեռևս նախընտրական քարոզարշավից առաջ տարվող թեզը, որը, սակայն, շատերի մոտ ուղղակի հարց է առաջացնում՝ իսկ մի՞թե ԱՄՆ էլ առաջատարը չէր....
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ