ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մատենադարանը ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կնշի հայերենով Աստվածաշնչի առաջին հրատարակության 350-ամյակը

Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ 2017 թվականին մի շարք միջոցառումներ կանցկացնի՝ նվիրված հայերեն Աստվածաշնչի առաջին  հրատարակության 350-ամյակին: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը NEWS.am-ին հայտնել է, որ  2016-ի վերջին Մատենադարանը շահել է այդ ծրագիրը:

Նրա խոսքով՝ հայերենով Աստվածաշնչի հրատարակումը խոշոր իրադարձություն է ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի համար: Տոնակատարման ծրագիրը երեք բաղկացուցիչ ունի՝, հնատիպ գրքերի ցուցադրություն, 350-ամյակին նվիրված «պատկերագիրք-ուսումնասիրության» տպագրություն և գիտաժողով:

Հիմնական միջոցառումները կսկսվեն հունիսին և կտևեն մինչև տարեվերջ:

Հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը 1666-1668 թվականներին Ամստերդամում հրատարակել է Ոսկան Երևանցին: Սա հայերենով տպագրված հնագույն գրքերի լավագույն օրինակներից մեկն է և աշխարհում հրատարակված Աստվածաշնչի առավել արժեքավոր վաղ հրատարակություններից մեկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    18 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: