ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.72 դրամ +0,72 EUR - 415.43 դրամ +0,43 RUB - 6.29 դրամ +0,29 GBP - 481.71 դրամ +0,71
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրություն կկազմակերպի

ANCA/Facebook

Փետրվարի 26-ին Elton John AIDS Foundation Academy Award Party ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպում է էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի հիմնադրամը (EJAF), կցուցադրվի Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին, որի ցուցադրման իրավունքները պատկանում են Open Road և Survival Pictures կինոստուդիային: Ֆիլմը կներկայացնեն անձամբ Էլթոն Ջոնն ու կանադացի ռեժիսոր Դեյվիդ Ֆերնիշը, հայտնում է panarmenian.net-ը:

«Բավական է միայն ֆիքսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սարսափելի բռնկումը, որը հաջորդեց Ռուանդայի ցեղասպանությանը 1990-ականների կեսին, հասկանալու համար ուղիղ կապը մարդկանց հանդեպ վայրագությունների և հանրային առողջապահության ճգնաժամի միջև, ինչպիսին է ՁԻԱՀ-ի համաճարակը»,-ասել է հիմնադրամի հիմնադիր Էլթոն Ջոնը:

«Մանուկյանների ընտանիքի և Կալիֆորնիայի համալսարանից պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, Դեյիդն ու ես շատ բան իմացանք Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմի թեման՝ #KeepThePromise, կարելի է մեկնաբանել և որպես անցյալի սարսափներն իմանալու և հիշելու խոստում, և որպես ՁԻԱՀ-ին վերջ տալու խոստում: Հիմնադրամում մենք վճռական ենք տրամադրված կատարելու մեր խոստումը և բարձրացնելու այդ հզոր ֆիլմի մասին իրազեկվածությունը, որը մի դասական պատմություն պատմելով, ոգեշնչում է մարդկանց գործել այսօր: Մեզ պատիվ է ընձեռվել այդ հիանալի գիշերը մարդկանց ծանոթացնել ֆիլմի հետ», - ասել է հայտնի երգիչը:

Ֆիլմի թիմն, իր հերթին, որոշել է նվիրաբերել ֆիլմի ցուցադրությունից ստանալիք ամբողջ հասույթը ոչ առևտրային կազմակերպություններին, այդ թվում EJAF-ին և մարդասիրական այլ հիմնադրամներին:

Քըրք Քրքորյանի ֆինասավորմամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեկը: Կինոնկարի  ռեժիսորն է 2012 թվականին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած և Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 0,51 կմ/ժ
5 C°
 
   
09.12.2022
   
10.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։