ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.7 դրամ +0,7 EUR - 402.62 դրամ +0,62 RUB - 6.8 դրամ +0,8 GBP - 461.32 դրամ +0,32
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խոստում» ֆիլմի հասույթով Կալիֆոռնիայի համալսարանում մարդու իրավունքների ինստիտուտ կհիմնվի

joblo.com

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը կուղղվի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily News-ը: «Մարդու իրավունքների «Խոստումը» ինստիտուտը մեր իրավունքի դպրոցն ու այս համալսարանը կդարձնի մարդու իրավունքների կրթության առաջամարտիկ»,- նշել է իրավունքի դպրոցի դեկան Ջենիֆեր Լ. Մնուկինը: Նա ընդգծել է, որ 20 մլն ԱՄՆ դոլարն ամենամեծ նվիրատվությունն է, որ իրավունքի դպրոցը երբևէ ստացել է ինստիտուտ ստեղծելու համար:

«Շատ մարդկանց Հայոց ցեղասպանությունը հայտնի չէ: 102 տարի մշտական ժխտման արշավ է եղել: Մենք հուսով ենք, որ Հայոց ցեղասպանության հարցում առկա մութը ցրելով` կարող ենք շարժվել առաջ և իսկապես առաջատար լինել մարդու իրավունքների հարցում կրթության, ուսումնասիրությունների, քարոզի և կրթաթոշակների գործում»,- նշել է «Խոստումը» ֆիլմիպրոդյուսեր, Կալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների բաժնի համաղեկավար Էրիկ Էսրաիլյանը:

Նոր ինստիտուտի առաջին տնօրենը լինելու է իրավունքի պրոֆեսոր Ասլի Բալին: «Հայերը միայն սեփական պատմության վրա կենտրոնացած չեն: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մեր պատմությունից դասեր քաղեն, որ մյուսներն այդ գիտելիքներից օգուտ ունենան»,- նշել Էսրաիլյանը:

«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 2,57 կմ/ժ
17 C°
 
28°  16° 
07.10.2022
26°  15° 
08.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: