ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիմելով ագրեսիվ գործողությունների՝ Ալիևը փորձեց մի քանի հարց լուծել

Վերջին օրերին ԼՂՀ-Ադրբեջան սահմանին լարվածության աճը հերթական անգամ ցույց տվեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկության մասին Բաքվի հայտարարությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:  

Այն, որ ԼՂՀ-Ադրբեջան սահմանին իրավիճակը սրողն ու հարձակվողը հենց Ադրբեջանն է եղել, ակնհայտ է այդ թվում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար, ովքեր, սակայն, այս անգամ ևս իրենց համատեղ հայտարարության մեջ հանդես չեկան Բաքվի այս քաղաքականությունը քննադատող հասցեական կոչով: Բազմիցս է նշվել, որ սա Ադրբեջանի մոտ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, «նպաստ է բերում» Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, ինչն ինչ-որ առումով կասկածի տակ է դնում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական առաքելության արդյունավետությունը:

Պատահական չէ, որ հայկական կողմերը մշտապես կարևորում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները սահմաններին հետաքննության մեխանիզմների ներդրման մասին, ինչի հարցում Ադրբեջանը հրաժարվում է ստանձնած պարտավորություններից:

Իսկ այն, որ փետրվարի 25-ին իսկապես Ադրբեջանն է դիմել ագրեսիվ գործողությունների, փաստում են թե´ հրապարակած տեսագրությունները, թե´ այն հանգամանքը, որ չեզոք գոտում Ադրբեջանը ստիպված է եղել թողնել իր զինծառայողների դիերն և հետ նահանջել:  

Որո՞նք էին այս անգամ Ադրբեջանի՝ սահմաններին լարվածությունը սրելու դրդապատճառները:

Նախ, ինչպես և ցանկացած սրացման դեպքում, Ադրբեջանի իշխանություններին հերթական անգամ անհրաժեշտ էր շեղել սեփական հանրության ուշադրությունը երկրի բավականին ծանր սոցիալ-տնտեսական վիճակից:

Երկրորդ, առաջին տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի՝ երկրի երկրորդ դեմք դառնալը դուրս էր բոլոր միջազգային նորմերից և նպատակ էր հետապնդում իշխանությունը պահել ընտանիքի ձեռքում: Նման նշանակումը, իհարկե, աշխարհի որոշ երկրներում,  չի բացառվում նաև սեփական հանրության մոտ (չնայած երկրի փակ համակարգին) կարող էր լուրջ դժգոհություն առաջացնել: Ուստի, անհրաժեշտ էր այս ամենը մղել երկրորդ պլան ու ընթանալ առանց լուրջ ցնցումների: Իսկ հանուն սեփական իշխանությունը պահելու և էլ ավելի ուժեղացնելու համար՝ Ալիևը չէր ափսոսի նույնիսկ իր զինվորների կայնքը:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ Ադրբեջանի մանիպուլիացիոն քաղաքականությանը վերջ դնելու, պարբերաբար կրկնվող միջադեպերը և դիվերսիոն փորձերը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը հրաժարվի այսպես կոչված «հավասարակշռման սկզբունքից»: Հակառակ պարագայում, այդ սկզբունքի կրողները թեկուզ անուղղակի, բայց պատասխանատու են դառնում սահմաններին յուրաքանչյուր զոհի համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: