ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 970,88 դրամ ԱՐԾԱԹ - 277,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 681,95 դրամ

Ֆրանսիան կարևորում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, սակայն ամենակարևոր հարցերից մեկը թերևս ներդրումների գրավումն էր և տնտեսական նոր պայմանավորվածությունների ձեռքբերումը: Այդ համատեքստում մի քանի ուշագրավ հայտարարություններ արվեցին՝ վերաբերող ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ համագործակցությանը:

Մասնավորապես, այցի ընթացքում հնչած ելույթները հստակ ցույց տվեցին, որ մեր ֆրանսիացի գործընկերները խորապես գիտակցում են Հայաստանի կողմից որդեգրված «և-և»-ի քաղաքականության արդյունավետությունն ու շահեկանությունը, այդ թվում՝ Եվրամիությանը և, մասնավորապես, Ֆրանսիայի համար: Ֆրանսուա Օլանդն իր խոսքում հատկապես կարևորել է Հայաստանի լավ տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ՝ ընդգծելու համար Հայաստանի տնտեսական գրավչությունը ներդրումների համար: Մյուս կողմից նա նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու որոշումից հետո Ֆրանսիան՝ որպես բարեկամ երկիր, մեծ ջանք է գործադրել թույլ չտալու համար, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հարցականի տակ դրվեն:

Մյուս կողմից ՀՀ նախագահն իր հերթին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստ բերել ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը:

Այս որակի երկխոսությունը վկայում է այն մասին, որ եվրոպական կողմն օբյեկտիվորեն գնահատում է առկա իրավիճակն ու գնահատում Հայաստանի որդեգրած «և-և»-ի քաղաքականության ոչ միայն ներքին, այլև տարածաշրջանային նշանակությունը և փորձում դրանից օգուտներ քաղել:

Այդ գիտակցումը միանգամից չի ձևավորել: Դրանում մեծ դեր են խաղացել ԵՄ առանձին երկրները և առաջին հերթին՝ Ֆրանսիան, որը Եվրամիության ներքո ջանքեր է գործադրել հայաստանյան գործընկերներին աջակցելու և այդ գիտակցումը հասունացնելու համար:

Իսկ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հաջողությունն ու առաջընթացը հավասարապես կախված են ինչպես համաեվրոպական գլխավոր գերատեսչչությունների հետ երկխոսության մակարդակից ու համագործակցության որակից, այնպես էլ ԵՄ առանձին երկրների հետ հարաբերություններից: Ֆրանսիան այդ առումով հատուկ կարևորության բարեկամ երկիր է, որը մշտապես աջակցություն է ցուցաբերում Հայաստանին բոլոր միջազգային կազմակերպություններում: 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
-5°   
23.01.2020
-5°   
24.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: