ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելում մտադիր են սահմանափակել բարձրախոսով նամազի կանչող ձայնի բարձրությունը

RT.com

 Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը,  նախնական հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է կանոնակարգել բարձրախոսների օգտագործումը մզկիթներում նամազի ժամանակ: Փաստաթղթի տարբերակներից մեկով արգելք է նախատեսվում 11-ից մինչև երեկոյան ժամը 7-ը, մյուսով ամբողջական արգելք է սահմանվում, եթե բարձրությունը գերազանցում է աղմուկի թույլատրելի մակարդակը, հայտնում է Meduza-ն:

Օրինագծին կողմ է քվեարկել 55 պատգամավոր, դեմ՝ 48: Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ այն ուղղված է բացառապես աղմուկի դեմ պայքարին, մինչդեռ օրենքի հակառակորդներն այն անվանել են հակաիսլամական:

Հենց սկզբից օրինագծին պաշտոնապես դեմ է արտահայտվել Պաղեստինի Ազգային Ինքնավարությունը Հորդանանում:

Բարձրախոսների օգնությամբ նամազի կանչն արգելելու առաջարկը քննարկվում է 2016-ի վերջից: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հավատարիմ է բոլոր դավանանքների ազատության պահպանմանը, սակայն, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին աղմուկից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: