Անկախ ժամանակավոր լինելուց՝ ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտին օգտակար կլինի Հայաստանի համար
Բիշքեքում Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները որոշում են կայացրել մեկնարկել աշխատանքները Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև ժամանակավոր ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ: Այդպիսի տնտեսական տարածքի ստեղծումը, բնականաբար, ուղղակիորեն բխում է ՀՀ շահերից, քանի որ, փաստացի, Հայաստանն է միակ երկիրը ԵԱՏՄ կազմում, որը սահմանակից է Իրանին։ Ազատ տնտեսական գոտին կնպաստի թե՛ ՀՀ դերակատարության աճին ԵԱՏՄ ներքո, թե՛ ուղղակի տնտեսական օգուտներ կբերի։
Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտի ստեղծելու ԵԱՏՄ մտադրությունը, սակայն ինքնին հետաքրքիր է, և ոչ միայն ՀՀ դերակատարության մասով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Առևտրի գծով նախարար Վերոնիկա Նիկիշինան բացատրել է ժամանակավոր ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշումը նրանով, որ նախքան Իրանի հետ համապարփակ ազատ առևտրային հարաբերությունների անցման պայմանագրի կնքումը, ժամանակավոր ազատ տնտեսական գոտին հնարավորություն կտա ցածր մաքսային վճարներ կիրառել նաև այսպես ասած «ավելի վաղ շրջանի բերքահավաքի» ապրանքների ու ծառայությունների նկատմամբ: Այլ խոսքերով, Իրանի հետ ժամանակավոր ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակը հետագա՝ խորը և համընդգրկուն տնտեսական պայմանագրային հարաբերությունների անցման փորձ է:
Եթե դիտարկենք Իրանի հետ նմանատիպ միջանկյալ պայմանագրի կնքման նպատակը, կարելի է առաջ քաշել մի քանի հիմնական տարբերակներ: Առաջին հերթին, չի բացառվում, որ կողմերի միջև երկուստեք կան մի շարք հարցերի շուրջ որոշ անհամաձայնություններ, որոնք միգուցե ծրագրվում է ներկայացնել գործնական քննության, պրակտիկ կիրառման մեջ փորձել դրանց հաղթահարման ուղիները: Երկրորդ հնարավոր խնդիրը, որն այսօր Իրանի հետ հարաբերություններ կառուցող ցանկացած կողմ հաշվի է առնում, այդ երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման հավանականությունն է, որի մասին Թրամփի ադմինիստրացիան բավական հաճախ խոսում է: Եվ ի վերջո, ԵԱՏՄ անթաքույց նպատակներից է միության աշխարհագրական ընդլայնումը, և չի բացառվում, որ Իրանը ԵԱՏՄ-ին ինտեգրելու հավանականությունը ևս դրված է այս ողջ գործընթացի տեսլականում:
Ինչպիսին էլ լինի ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտին իր բովանդակությամբ և ժամկետներով, այն Հայաստանի համար կրկնակի օգտակարություն կարող է ունենալ: Մի կողմից Հայաստանը, որպես Իրան-ԵԱՏՄ կապող ցամաքային ուղի, կարող է օգտվել ինչպես Իրանից Հայաստան եկող մատչելի ապրանքների ու ծառայությունների, այնպես էլ դեպի Իրան հայկական արադրությունն ուղղորդելու տեսանկյունից: Մյուս կողմից, նույնիսկ ժամանակավոր լինելու պարագայում, Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտին կարող է խթանել բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, որոնք մշտապես եղել են հայ-իրանական փոխհարաբերությունների դիտակետում:
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովը հայտնել է, որ 2023 թվականին ԵԱՏՄ առեւտրաշրջանառության 90 տոկոսը կլինի ազգային արժույթներով Նրա խոսքով՝ անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխհաշվարկների 76 տոկոսն...
- Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Կարծում ենք, որ բացի կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցից, կարևոր է մեր առաջնորդներին ներկայացնել մեր համագործակցությունը...
- ԵԱՏՄ-ն ցանկանում է ավելի շատ ազատ առևտրի գոտու համաձայնագրեր կնքել «Ազատ առևտրի գոտու համաձայնագրերը Միության և երրորդ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև միջազգային համագործակցության...
- Արևմտյան երկրները փորձում են ազդել ԵԱՏՄ-ում ՌԴ–ի դաշնակիցների դիրքորոշումների վրա Միջազգային հարաբերությունների ներկա փուլում որոշ երկրների համար սովորական է դարձել ճնշումների և շանտաժի միջոցով...
- Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ԵԱՏՄ –ի և Եգիպտոսի բանակցություններում առաջընթաց կա Կցանկանայի նշել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ