ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլսո պատրիարքի տեղապահի թեկնածու Մաշալյանը հանում է իր թեկնածությունը

ter-hambardzum.net

Կ.Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ մարտի 15-ին կայանալիք տեղապահի ընտրություններից իր թեկնածությունը հանելու է: Նա կոչ է արել ընտրությանը մասնակցող հոգևորականներին իրենց ձայնը տալ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

«Ակոսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի հետ հարցազրույցում Մաշալյանը բացատրել է որոշումը՝ նշելով որ իր հրաժարականի դիմումում հնչեցրած կոշտ գնահատականները հնարավոր է որոշ հոգևորականներին բարկացրած լինեն: Ըստ Մաշալյանի՝ այդ հանգամանքը կարող էր ազդել քվեարկության վրա՝ Արամ Աթեշյանին հնարավորություն տալով տեղապահ ընտրվել, փոխանցում է Ermenihaber-ը:

«Այդ պատճառով ասում եմ, որ տեղապահի ընտրություններում ինձ չընտրեն, այլ ինձ ընտրել ցանկացողները թող իրենց ձայները Գարեգին Բեքչյանին տան: Ժողովրդի մասին թող մտածեն: Մի քիչ էլ թող իրենց պատիվը փրկեն»: 

Հաշվի առնելով անցյալի դառը փորձը՝ Մաշալյանը կասկածում է, որ Արամ Աթեշյանի տեղապահ ընտրվելու դեպքում պատրիարքի մյուս թեկնածուների համար քարոզչության հավասար պայմաններ կստեղծվեն: Ուստի, Գարեգին սրբազանը այդ պաշտոնում ավելի արդար, անկողմնակալ թեկնածու է դիտվում:

Մաշալյանը նշել է, որ տեղապահի թեկանծությունը հանելու մասին կհայտարարի մարտի 15-ին կայանալիք կրոնական ժողովում, որի ընթացքում էլ պետք է ընտրվի տեղապահը:

Հիշեցնենք, որ փետրվաի 13-ին Մաշալյանը հրաժարական էր տվել պատրիարքարանում զբաղեցրած բարձր պաշտոններից՝ որոշումը բացատրելով պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի վարքագծով: Մաշալյանը Աթեշյանին մեղադրել էր պատրիարքի ընտրությունները արհեստական ձգձգելու մեջ:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: