«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը և ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները. հարցազրույց Արմեն Մարտիրոսյանի հետ

Խորհրդարանական ընտրությունները նաև երկրի արտաքին քաղաքականության կուրսի ընտրություն են: «Արմեդիա» ՏՎԳ-ի գերակայություններից մեկը ՀՀ արտաքին քաղաքականության լուսաբանումն ու վերլուծությունն է: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն կներկայացնի առաջադրված 9 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ միևնույն հարցաշարով անցկացված հարցազրույցներ՝ ընթերցողի համար առավել հստակեցնելով քաղաքական այդ ուժերից յուրաքանչյուրի մոտեցումները ՀՀ արտաքին քաղաքական գերակա ուղղությունների վերաբարյալ:
Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ-ի հարցազրույցը «Օհանյան – Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ:
- Կառանձնացնե՞ք Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական 3 հիմնական գերակայությունները:
- Առաջին հերթին, ինքնիշխանության, սուբյեկտայնության բարձրացում և հավասարակշռված քաղաքականություն:
- Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչում, Ղարաբաղի վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ, նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության պաշտպանություն:
- Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: Որո՞նք են այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու գրավականները: Եվ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
- Հարաբերությունների վերականգնումն առանց նախապայմանների դրական է, բայց այս պահին նմանատիպ հնարավորություն չեմ տեսնում, որովհետև թուրքերը նախապայմաններից չեն հրաժարվում, հայկական կողմն էլ իրավունք չունի նախապայմաններով հարաբերություններ հաստատելու:
Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գրավականն ուժեղ պետություն ունենալն է և Թուրքիայի կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման պատրաստակամությունը:
Ցեղասպանության ճանաչման հետ կապված, մենք տեսել ենք, որ աշխարհի շատ պետություններ են ընդունել Ցեղասպանությունը, երբ Հայաստանն ուժեղ և հետամուտ է եղել: Հիմա ակնհայտորեն նմանատիպ իրավիճակ չէ, և հատկապես հայ-թուրքական արձանագրությունները խանգարեցին դրան: Մեր՝ իշխանության գալու պարագայում չեմ բացառում, որ պետությունները շարունակեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
- Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:
- Մեզ համար արտաքին քաղաքականության մեջ ամենակարևոր խնդիրը հավասարակշռված, բազմավեկտոր քաղաքականություն վարելն է: Մեր դաշնակից ՌԴ հետ հարաբերությունները շարունակվելու ենք, Արևմուտքի հետ՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպա, իրական, խորքային հարաբերություններ են լինելու և ոչ թե թղթի վրա գրված ինչ-որ գրանտներ, որոնք մտնում են Հայաստան և ոչինչ չեն տալիս:
- Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ:
- Շատ ենք կարևորում Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների խորացումը: Վրաստանը մեր բնական գործընկերն է, և մենք պետք է այդ բնականությունը երկկողմ պայմանագրերով կարողանանք ապահովել այն աստիճան, որ որևէ խնդիր չլինի Վրաստանի հետ հարաբերություններում: Իրանի հետ ևս առևտրատնտեսական, քաղաքական նաև ռազմաքաղաքական լավ, խորը հարաբերություններ պետք է ունենանք:
Երկու պետություններն էլ մեր բնական դաշնակիցներն են, և դրանով ամեն ինչ ասված է: Պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի այդ հարաբերություններն իսկապես խորքային լինեն: Ինքնիշխան Հայաստանը կարող է շատ արդյունավետ և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարաբերություններ հաստատել երկու հարևան երկրների հետ:
- Ի՞նչ տեսլական ունի Ձեր քաղաքական ուժը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:
- Իսկապես խիստ փոփոխական է տարածաշրջանը, տեսնում ենք տարատեսակ զարգացումներ: Շատ արագ տեմպով դա դեպի Հայաստան է գալիս: Տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու համար, առաջին հերթին, երկրները պետք է ժողովրդավարական լինեն, ինչը սակայն այդպես չէ. և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, ըստ էության, ավտորիտար պետություններ են դարձել: Բնականաբար, դա որոշակի վտանգ է ներկայացնում, ուստիև մենք պետք է համապատասխան ձևով կարողանանք ապահովել մեր անվտանգությունն, ինչպես ինքնուրույն, այնպես էլ տարատեսակ դաշնակցային և պայմանագրային հարաբերություններով, այդ թվում՝ երկկողմ:
- Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-Սփյուռք համագործակցության զարգացումը, որո՞նք պետք է լինեն ընդհանուր օրակարգի առաջնահերթությունները:
- Ընդհանուր օրակարգի առաջնահերթությունը պետք է լինի միասնությունը: Մենք կարևորում ենք ոչ միայն ներդրումները, որ Սփյուռքի կողմից կարող են արվել Հայաստանում, այլ նաև նրանց կողմից մեր երկրում որոշումների կայացման մեխանիզմում մասնակցությունը, մասնագիտական կադրերով այստեղ ներկայացված լինելը: Հարաբերությունները պետք է լինեն խորքային և ոչ թե դեկլարատիվ:
- Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների և դրանցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:
- Այս պահին ես չեմ կարծում, թե Հայաստանը կարող է որևէ քաղաքականություն իրականացնել: Հայաստանը կարող է Մերձավոր Արևելքի հետ կապված, հատկապես ազգությամբ հայ բնակչությանը պաշտպանելու քաղաքականություն վարել, եթե կարողանա իր շահերը սպասարկել, կարողանա տնտեսապես այնքան հզորանալ, որպեսզի համապատասխանաբար այդ գործընթացներին կարողանա մասնակցել:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ Նախագահ. Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի Արդեն Հայաստանն անձակենտրոն իշխանություն չունի, և կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է:
- Մի շարք պատգամավորներ հրաժարվել են մանդատներից Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը:
- Նոր խորհրդարանը կվարի բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն ՀՀ համար մյուս կարևորագույն հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված նոր խորհրդարանը կունենա ընդհանրական...
- Հետընտրական Հայաստան. քաղաքական մշակույթում փոփոխություններ են արձանագրվում Ըստ էության սա հետնահանջ նախկին մտածելակերպից, առ այն, որ ամեն ինչ պետք է ջնջել և սկսել զրոյից:
- Ղարաբաղյանի կարգավորման հարցում զիջողական դիրքորոշման օգտին քվեարկեց հասարակության 1.65 տոկոսը Փոխարենը ընտրողները մեծամասամբ իրենց աջակցությունն են հայտնել խնդրի ոչ ծայրահեղ, փոխզիջումային, բանակցային կարգավորմանը:
-
00:08
Եթե Ուկրաինան պարտվի, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցության քննարկումն իմաստ չի ունենա․ Ստոլտենբերգ
-
23:59
Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած հոգևորականները ավարտեցին իրենց առաքելությունը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում
-
22:42
ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ Արցախի ՊՆ
-
22:22
Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Զախարովա
-
22:11
Հայտնի է Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի անունը
-
22:02
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ
-
21:22
Գերմանիան ակնկալում է, որ անհապաղ ազատ կարձակվեն Բաքվում պահվող հայ ռազմագերիները
-
21:00
Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
-
20:25
Հայ-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն նաև Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ․ Միխայել Ռոթ
-
18:41
Սոչիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
-
17:25
ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը 2023 թվականին կստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ
-
17:00
Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
-
16:42
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի հայտարարությունները՝ խոստանալով ուժեղացնել զսպման միջոցները
-
16:26
Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից
-
16:16
ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
-
15:50
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Լինդսի Հոյլին
-
15:21
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:08
Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 4.4 տոկոսի
-
14:00
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում
-
13:42
Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 0,51 կմ/ժ