ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանացիներն այլևս չե՞ն ցանկանում Մերկելին տեսնել կանցլերի պաշտոնում

DPA

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարի պատվիրակները քվեարկել են իրենց քաղաքական ուժի նախագահի պաշտոնում Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցի ընտրության օգտին։ Նա հավաքել է 100 տոկոս ձայն, ինչը ռեկորդային է կուսակցության ողջ պատմության ընթացքում։ Շուլցը պաշտոնում փոխարինել է Զիգմար Գաբրիելին և պաշտոնապես դարձել կանցլերի թեկնածու և Անգելա Մերկելի գլխավոր մրցակից:

Մարտի սկզբին անցկացված սոցհարցումների համաձայն՝ Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ կորցրել է առաջատարի դիրքերը՝ զինջելով Սոցիալ-դեմոկրատներին՝ կանցլերի պաշտոնում Եվրախորհրդարանի նախկին նախագահի թեկնածությունն առաջադրելու շնորհիվ: Այսպես, սոցհարցումների համաձայն՝ սոցիալ-դեմոկրատներին աջակցում է ընտրողների 32 տոկոսը, իսկ իշխող կուսակցությանը՝ 31 տոկոսը:

Ինչ վերաբերում է Մերկելին և Շուլցին ընտրողների աջակցությանը, ապա նրանք հավասար ժողովրդականություն են վայելում: Սոցհարցումներն արձանագրում են Մերկելի և Շուլցի փոփոխական առավելությունը: Վերլուծաբանները կարծում են, որ Շուլցի ժողովրդականության աճի վրա ազդել է ինչպես Մերկելի միգրացիոն քաղաքականությունից ընտրողների հիմնական մասի դժգոհությունն, այնպես էլ աշխատանքի շուկայի և սոցիալական ոլորտի ռեֆորմները: Չնայած թեկնածուները դեռևս չեն ներկայացրել նախընտրական ծրագրերը, սակայն հայտնի է, որ Շուլցը մտադիր է շարունակել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի սկսած բարեփոխումների ծրագիրը:

Նշենք, որ Մերկելի միգրացիոն քաղաքականությանից գերմանացիների դժգոհությունը դրական է անդրադարձել նաև  աջ պոպուլիստական «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության վարկանիշի վրա: Սոցհարցումների համաձայն՝ այս կուսակցությունը ընտրողների 11 տոկոս աջակցությամբ այժմ երրորդն է նախընտրական պայքարում: Միևնույն ժամանակ  «Ձախերի», «Կանաչների» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարկանիշները անփոփոխ են մնացել և կազմում են համապատասխանաբար 8, 8 և 6 տոկոսներ:

Հիշեցնենք, որ Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվում է կառավարությունը և առաջադրվում է կանցլերը, կայանալու են սեպտեմբերի 24-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: