ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կփոխեն մարդկանց վերաբերմունքն ընտրությունների նկատմամբ. Իգնասիո Սանչես

lragir.am

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորը հույս է հայտնում, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կազդեն ոչ միայն ընտրական գործընթացների վրա, այլ կփոխեն մարդկանց վերաբերմունքն ընտրությունների նկատմամբ:

Այս մասին իրազեկում է Armenpress լրատվականը:

Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականները կհնչեցնեն ապրիլի 3-ին:

«Մենք կսպասենք վաղվան, որպեսզի քվեարկության ընթացքի վերաբերյալ մեր գնահատականները տանք: Այսօր մենք դիտարկում ենք ու գնահատականներ չենք հնչեցնի գործընթացի հետ կապված»:

Նրա խոսքով՝  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրել է 300 դիտորդ: «Մեր դիտորդները դիտարկում են ընտրությունները հանրապետության ողջ տարածքով: Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը և ժողովրդին ջերմ ընդունելության համար»,- նշեց Իգնասիո Սանչես Ամորը:

Իր հերթին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Բեկկեվորդ Գեեր Յորգենը հրաժարվեց քվեարկության ընթացքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց` ընդգծելով, որ գնահատականներ կհնչեցնեն ապրիլի 3-ին, իսկ այս պահին իրենց գործը քվեարկության ընթացքը դիտարկելն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: