ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը 15:00-ի դրությամբ ն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների 970 հրապարակում

Ռազմ.info

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ ապրիլի 2-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970  հրապարակում:  

Հաղորդագրության մեջ ասվում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության  գործընթացի կազմակերպման տեխնիկական,  քվեարկության սենյակների կահավորման,  սարքավորումների գործարկման, տեղամասերում  հերթերի  առաջացման, քվեախցիկների  տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ  խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ  ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն  պարունակում:

Փոխանցված տվյալների համաձայն՝ ուսումնասիրված հրապարակումներից 131-ն են  իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ  պարունակել:  Այդ 131 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել  են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

 Նշված  131 հաղորդումներից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 26-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 23-ը՝ ուղղորդման, 15-ը՝  ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 11-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 8-ը՝ ընտրակաշառք տալու  դեպքերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: