ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ծածկում է երկրի ողջ տարածքը

www.tert.am

ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հանրային կապերի պատասխանատու Թոմաս Ռայմերի հաղորդմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ծածկում է երկրի ողջ տարածքը,  բոլոր շրջանները:

Այս մասին տեղեկացնում է Armenpress լրավականը:

«Նախնական եզրակացություններն ու արձանագրումները կարող ենք տրամադրել վաղը կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում: Չենք ցանկանա դեռևս ներկայացնել ոչ ամբողջական տեղեկատվություն»:

Ռայմերի խոսքով՝ դեռևս չկա հստակ թիվ, թե քանի ընտրատեղամասերում են եղել: Նա նշել է, որ կախված նրանից, թե ինչ աշխարհագրություն են ծածկում, ինչպես են մի տեղամասից շարժվում մեկ ուրիշը, այդ թիվը կարող է փոփոխվել:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության հանրային կապերի պատասախանատու Իրինա Սաբաշուկի խոսքով՝ քվեարկությունը դեռևս շարունակվում է, ընտրախախտումների մասին տեղեկություններ պարբերաբար ստացվում են, սակայն ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի միայն վաղը մամուլիս ասուլիսի ընթացքում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ընդգրկում է 14 փորձագետներ, 28 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ: Առաքելությունը ղեկավարում է դեսպան Յան Պետերսենը Նորվեգիայից: ԵԱՀԿ խորհրդարանկան վեհաժողովի դիտորդական առաքելությունն ընդգրկում է 55 խորհրդարանականների 23 երկրներից, այն ղեկավարում է նորվեգացի Յորգեն Բեկեվոլդը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: