ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԸՀ–ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները

Photolure

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ կայացած նիստում ամփոփեց ապրիլի 2–ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները։

Համաձայն այդ տվյալների՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ ՀՀԿ՝ 49,12%«Ծառուկյան» դաշինք՝ 27,32%, «Ելք»՝ 7,77%, ՀՅԴ՝ 6,57%։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նախնական արդյունքների արձանագրությունը, որն ստորագրեցին ԿԸՀ  անդամները, գրում է tert.am-ը:

Ըստ այդմ՝ կուսակցությունների  միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Ելք» կուսակցությունների դաշինք -  122049, 7,77 %

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 14746, 0,94%

«Հայկական վերածնունդ» կուսակցություն – 58277, 3,71%

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք – 428965, 27,32%

«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք – 25975, 1,65%

Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 771247, 49,12%

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 11745, 0,75%

«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք – 32504, 2,07%

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն – 103173, 6,57%

Հիշեցնենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցում էին «Ելք», «Ծառուկյան» «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքները, Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական, «Հայկական վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: