ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ են Էրդողանի քայլերը «վրիպում» միջազգային հանրության ուշադրությունից

independent.ie

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեին մնացել են հաշված օրեր, երբ ժողովուրդը կարտահայտի նախագահական կառավարման ձևին անցնելու նկատմամբ իր վերաբերմունքը, ինչը ենթադրում է Էրդողանի միանձնյա իշխանության ընդլայնում և օրինականացում:

Արևմտյան լրատվամիջոցներն այս  հանգամանքին բավականին քննադատաբար են անդրադառնում, սակայն պաշտոնական շրջանակները նախընտրում են խուսափել այս թեմայից: Այսպես, ԱՄՆ-ը բավականին զուսպ դիրքորոշում է որդեգրել Թուրքիայում ներքաղաքական շրջադարձային հնարավոր զարգացումների նկատմամբ՝ խուսափելով այս թեմային անդրադառնալ: Ամերիկյան իշխանությունների նման քաղաքականությունը պայմանավորված է հիմնականում երկու հանգամանքով: Նախ, Թրամփը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդգծել էր, որ այլ երկրների ժողովրդավարացումն իր խնդիրը չի լինելու, ուստի Էրդողանի բռնապետության լեգիտիմացումն ամերիկյան ներկայիս վարչակազմին Թուրքիայի հետ հարաբերություններում ամենավերջինն է մտահոգում: Միևնույն ժամանակ Թրամփը փորձում է վերականգնել Օբամայի օրոք Թուրքիայի հետ վատացած հարաբերությունները և, ի տարբերություն իր նախորդի, թուրքական իշխանությունների ուղղությամբ կտրուկ հայտարարություններ իրեն թույլ չի տալիս: Թրամփը փորձում է սիրիական հակամարտությունում ակտիվացնել ամերիկյան դերակատարումը և, բնականաբար, դաշնակիցների կարիք ունի տարածաշրջանում: Ինչպես երևում է Սիրիայում ամերիկյան հրթիռակոծությանը էրդողանի հայտնած աջակցությունից, Անկարան բնավ դեմ չէ Սիրիայում համագործակցել նաև ԱՄՆ-ի հետ:

Նշենք, որ մեծ հաշվով վերոնշյալ գործոնները պայմանավորում են նաև Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների մեջ չի մտնում ժողովրդավարական արժեքների տարածումը: Ռուսաստանը ևս փորձում է խուսափել Թուրքիայի հետ ավելորդ տարաձայնություններից սիրիական խնդրում համագործակցություն ապահովելու համար՝ հաշվի առնելով այսպես կոչված զինված ընդդիմության վրա Թուրքիայի ունեցած ազդեցությունը: Միևնույն ժամանակ Էրդողանի անձը Մոսկվային այդքան էլ չի անհանգստացնում: Հիշեցնենք, որ հենց Ռուսաստանն էր զգուշացրել Էրդողանին նրան «գահընկեց անելու» պլանների մասին:

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն՝ ավելի շուտ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը, թերևս ամենաշատը մտահոգում է Եվրոպային՝ պայմանավորված ինչպես արժեհամակարգով, այնպես էլ աշխարհագրական հեռավորությամբ: Այս հարցում իր վերաբերմունքի մասին շտապեց բարձրաձայնել Գերմանիան՝ արգելելով իր տարածքում Էրդողանի կողմնակիցների հանրահավաքները: Գերմանիայի օրինակին հետևեցին եվրոպական մի շարք այլ երկրներ՝ Հոլանդիան, Ավստրիան, Բելգիան, Շվեյցարիան: Արդյունքում այժմ Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված են, և Էրդողանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ առաջիկայում այդպիսին էլ կմնան՝ անկախ հանրաքվեի արդյունքներից:

Ավելացնենք, որ սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն էրդողանի համար բավականին մեծ կարևորություն ունի: Չնայած փորձագետները վստահ են, որ փոփոխությունների նախագիծը հավանության է արժանանալու, սակայն սոցհարցումների արդյունքների վերլուծությունից երևում է, որ փոքր չէ  հավանականությունը, որ թուրքերը կարող են և մերժել Էրդողանի լիազորոթյունների ընդլայնումը: Հաշվի առնելով Էրդողանի քաղաքական մեթոդները` հանրաքվեում անհրաժեշտ արդյունք չստանալու դեպքում, Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը էլ ավելի կխորանա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: